Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 11 Փետրվար 2015 00:00

Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` փետրվարի 18-ին նախատեսված "եռյակի" նիստի օրակարգի հիմնական հարցն է մարտի 1-ին մեծ հանրահավաք կազմակերպելը: Մեր աղբյուրի վկայությամբ` երկկողմանի շփումներով ճշտումներ են կատարվում, թե ինչպիսի կարգախոսներով եւ ագրեսիվության ինչ աստիճանով պետք է լինի մարտիմեկյան մեծ հանրահավաքը: Ասում են, թե ԲՀԿ-ն հակված է մայրաքաղաքում անցկացնել մեծ, բայց չափավոր կարգախոսներով հանրահավաք, իսկ ԼՏՊ-ն այն կարծիքին է, որ օրակարգի եւ կարգախոսների հարցը պետք է հետաձգվի մինչեւ վերջին պահը եւ ճշգրտվի ըստ այդ պահին ստեղծված իրավիճակի: Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթին առաջարկում է զուգահեռաբար հանրահավաքներ անցկացնել Երեւանում եւ Գյումրիում, սակայն մյուս գործընկերները Գյումրիի գաղափարին մեծ վերապահումով են վերաբերվում, քանզի մտավախություն ունեն, որ այդտեղ կարող են վաղաժամ եւ անկանխատեսելի հակառուսական սադրանքներ լինել: