Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 18 19 20 21 22
23 24 25 26 27 28  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 17 Փետրվար 2015 00:00

ԻՆՉՊԵՍ ԲԱԺԱՆԵԼ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ


- Հայրս մահանալուց հետո ժառանգությունից զրկել է երկու քույրերիս եւ ամբողջը կտակել է ինձ եւ եղբորս, սակայն չի նշել, թե ո՞ւմ` ինչքան: Ինչպե՞ս պետք է բաժանենք, եթե ունենք տարաձայնություններ:
Վազգեն
-Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1234 հոդվածի առաջին կետիª կտակի ժառանգության դեպքում, եթե գույքը կտակված է երկու եւ ավելի ժառանգների, առանց նշելու նրանցից յուրաքանչյուրի կողմից ժառանգվող կոնկրետ գույքն ու իրավունքները, ապա ժառանգության բացման օրվանից ժառանգության ողջ զանգվածը վերածվում է ժառանգների ընդհանուր բաժնային սեփականության:

ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՇՏ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է


- Վարչական դատարանում գործ ունեմ, որտեղ պատասխանող է հանդես գալիս քաղաքապետարանը եւ իմ հարեւանը` որպես երրորդ անձ: Հարեւանիս հետ եկել ենք ընդհանուր հայտարարի, ցանկանում եմ հաշտությունը կնքել դատարանով, ասում են` հայցից հրաժարվի, վարչական դատարանում հաշտություն կնքելու կարգ սահմանված չէ: Այդպե՞ս է:
Աիդա
-Ոչ, այդպես չէ, քանի որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության մեջ փոփոխություններ կատարելուց հետո ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 110 հոդվածի ուժով մինչեւ դատաքննության ավարտը դատավարության մասնակիցները դատավարության ցանկացած փուլում կարող են կնքել հաշտության համաձայնություն, որը ձեւակերպվում է գրավոր եւ փոխանցվում դատարանին` այն հաստատելու, պայմանով, որ հաշտության համաձայնությունը չպետք է հակասի օրենքին, չխախտի այլ անձանց իրավունքները եւ ազատությունները եւ այլն:

ԺՇԱՄԿԵՏԱՆՑ ԼԻԱԶՈՐԱԳՐՈՎ ՓԱՍՏԱԲԱՆԸ
ՉԻ ԿԱՐՈՂ ՕԳՆԵԼ


- Տարիներ շարունակ իմ եւ հարեւանիս հողամասի վեճը գտնվում է դատական ատյաններում: Հերթական անգամ գործը բեկանվեց եւ առաջին ատյանի դատարանում իմ փաստաբանը հակընդդեմ հայց ներկայացրեց, որը բավարարվեց: Հարեւանս այն բողոքարկեց, բողոքարկման արդյունքում իմ փաստաբանի հակընդդեմ հայցը մերժվեց, որովհետեւ իմ կողմից փաստաբանին տված լիազորագրի ժամկետը հակընդդեմ հայց ներկայացնելու ժամանակ լրացած է եղել:
Գայանե (ք. Երեւան)
- Հարգելի Գայանե.
Օրենքի ուժով լիազորագրի գործողությունը դադարում է, եթե լիազորագրի ժամկետը լրացել է: Ուստի լրացած ժամկետի լիազորագրով ստորագրված եւ ներկայացված փաստաթուղթը չի կարող իրավական հետեւանքներ առաջացնել:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի
հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով