Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 28  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Աստղագուշակ
Ուրբաթ, 27 Փետրվար 2015 00:00

27 փետրվար - 5 մարտ



ԽՈՅ- Եթե շաբաթվա սկզբին ձեր շրջապատում տարօրինակ երեւույթներ տեղի ունենան, աշխատեք իմանալ դրանց պատճառները եւ պատասխանները: Կարող եք դիմել աստղագետներին եւ հոգեվերլուծաբաններին: Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք հաջողություն ակնկալել բիզնեսում, բայց աչքաթող չանեք անձնական կյանքը:

ՑՈՒԼ- Շաբաթվա սկզբին ընտանեկան անհարթությունները կհարթվեն, եւ դրա համար ձեզնից մեծ ջանքեր չեն պահանջվի: Կկարգավորվեն նաեւ գործընկերների հետ հարաբերությունները: Արդեն հինգշաբթիից սկսած ձեր կյանքում որոշ բարդություններ կառաջանան, եւ դրանցից խուսափելու համար աշխատեք չվիճաբանել որեւէ մեկի հետ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Շաբաթվա սկզբին ստիպված կլինեք զբաղվել ձեր ձանձրալի ու առօրյա գործերով: Գործընկերները եւ ղեկավարությունը ձեր ուսերին նոր գործեր կբարդեն: Միայն հինգշաբթիից սկսած կստանաք որոշ ազատություն, մարդիկ ձեր կարծիքի հետ հաշվի կնստեն: Հանգստյան օրերին խուսափեք խոշոր ծախսերից:

ԽԵՑԳԵՏԻՆ- Շաբաթվա սկզբին դուք կհայտնվեք հակառակ սեռի ուշադրության կենտրոնում: Չի բացառվում, որ կարող եք որոշակի եկամուտ ստանալ, բայց, ցավոք, այդ երկուսը համատեղել չի լինի: Շաբաթվա երկրորդ կեսն այնքան էլ հաջող չի լինի, քանի որ ստիպված կլինեք ավարտել այն գործերը, որոնք կիսատ եք թողել շաբաթվա սկզբին:

ԱՌՅՈՒԾ- Չփորձեք բարձունքներ հաղթահարել, քանի որ ոչինչ չի ստացվի: Ավելի լավ է զբաղվել ընտանեկան գործերով. այցելեք ծնողներին, զբաղվեք երեխաների դաստիարակությամբ: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի անհոգ կլինի, բայց եթե չափն անցնեք, կհանդիպեք ձեր երկրորդ կեսի դիմադրությանը:

ԿՈՒՅՍ- Եթե երիտասարդ եք, աշխատելու փոխարեն գաղտնի ժամադրությունների կվազեք, բայց դա ձեզ չի վնասի. ոչ մտերիմները, ոչ ղեկավարությունն այդ մասին չեն իմանա: Արդեն հինգշաբթիից սկսած ժամադրությունները կդադարեն, եւ ստիպված կլինեք զբաղվել միայն աշխատանքով:

ԿՇԵՌՔ- Եթե շատ փող ունեք, խուսափեք այն շռայլելուց, պարտք տալուց: Իսկ եթե ձեր ֆինանսական դրությունը լավ չէ, եւ դուք հույս ու-
նեիք այս շաբաթ գումար վաստակել, ապա դժվար թե ցանկությունն իրականանա: Բայց շաբաթվա երկրորդ կեսին առաջին կեսի անհաջողությունները կփոխհատուցվեն:

ԿԱՐԻՃ- Եթե գործարար եք, հնարավորություն կունենաք կնքել շահավետ պայմանագիր, իսկ եթե երազում եք մեծ սիրո մասին, կհանդիպեք ձեր սիրո էակին: Եթե ստեղծագործող եք, կարող եք ստեղծել ձեր գլուխգործոցը, իսկ եթե պարզապես կենսուրախ մարդ եք, կունենաք հիանալի տրամադրություն եւ հաջողություններ:  

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Շաբաթվա սկզբին չեք ցանկանա որեւէ գործ ձեռնարկել, քանի որ կասկածները անընդհատ ձեզ կտանջեն: Չորեքշաբթի հինգշաբթի ձեր տրամադրությունը կփոխվի, դուք կդառնաք ավելի ակտիվ, իսկ ձեր նախաձեռնությունները կտան իրենց արդյունքը: Հանգստյան օրերին խուսափեք խոշոր գնումներից:      

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-Եթե արդեն վաղուց ցանկանում էիք նոր գործ ձեռնարկել, ապա անմիջապես այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկեք: Կունենաք շատ համախոհներ եւ, չի բացառվում, հովանավորներ: Շաբաթվա երկրորդ կեսը կլինի անհաջող, ընդ որում, հիմնականում անձնական կյանքում:       

ՋՐՀՈՍ- Շաբաթվա սկզբին հանգիստ մթնոլորտում կարող եք զբաղվել գործով, որը ձեզ ոչ միայն հաճույք կպատճառի, այլ մեծ եկամուտ կբերի: Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ կլինի նոր գաղափարներով, նոր առաջարկներով, նոր ծանոթություններով: Բայց ոչ բոլոր գործերը կլինեն հեռանկարային, իսկ առաջարկներըª լուրջ:

ՁԿՆԵՐ- Շաբաթվա սկզբին հաճախակի նայեք ձեր փոստարկղը, քանի որ կարող եք ստանալ ուրախալի լուր ձեր գործընկերոջից, որը կարող է նոր եւ հետաքրքիր գործնական առաջարկ լինել: Եթե ցանկանում եք արձակուրդ գնալ, փնտրեք հարմար ուղեգիր: Շաբաթվա երկրորդ կեսը դժվար թե ձեզ ուրախացնի: Չի բացառվում, որ պարզապես ձեր աշխատավարձը կպակասի: