Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 03 Մարտ 2015 00:00

ՄԱՐԴՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ


Քրիստոնեական աշխարհում ընդհանրապես, իսկ Հայ առաքելական եկեղեցու կանոններով մասնավորապես, գարնան գալուն զուգահեռ` պահքի շրջան է:
Դրա խորհուրդն ու մեկնումը ցանկալի կլինի ստանալ հոգեւոր դասից, սակայն յուրաքանչյուրս գիտակցում է, որ առավել եւս այս շրջանում ոչ միայն խնդիր ունի ինչպես մաքրվելու, այլեւ պարտավորությունª իր մասով մի բարի գործ անելու:
Հայերենն այն բացառիկ լեզուն է, որով մարդկանց հաշվում են ոչ թե քանակով, այլ` հոգիով: Փաստորեն յուրաքանչյուր մարդու մեջ, անգամ խոսակցական լեզվում, ընդունված է, որ կա հոգի, որը Աստծո կողմից դրված է տվյալ մարդու մեջ...
Այս թեմայի "թիրախը" մարդկային մի կոնտինգենտ է, որն ըստ էության` մոռացված ու լքված է հասարակությունից. նրանք դատապարտյալներն են: Մարդիկ, ովքեր ինչպես մեզանից յուրաքանչյուրը, ծնվել են Աստծո կամքով մերկ եւ հավասար: Մարդիկ, որոնց մեջ թեկուզ մի մութ անկյունում, բայց առկա է աստվածայինը, որը կարիք ունի արթնացման, մարդ լինելու` Աստծո կողմից իր նմանը ստեղծելու գաղափարին:
Եթե կան բանտեր, կարեւոր չէ՞, թե ովքեր են այնտեղ նստած: Նշանակում է` կա խնդիր, հիվանդություն, եւ, ըստ իս, կա նաեւ դրա բուժման դեղատոմսը. "Սիրիր նրան, քեզ դիր նրա տեղը եւ եղիր նախաձեռնողն ու առաջինը": Փաստեմ, որ սա պետք է լինի պետական ծրագրի բաղկացուցիչ մաս, իսկ դրա անմիջական կրողը` պետական լիազոր մարմինը: Ընդ որում, պետք է անհապաղ վերանայել այն անձանց գործերը, ովքեր ենթադրում են, որ դատական սխալի արդյունքում են հայտնվել կալանավորի կարգավիճակում կամ դատվել են ավելի ծանր հոդվածով:
1948թ. ՄԱԿ-ի ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն առաջին փաստաթուղթն էր, որտեղ ըստ էության` ամրագրվեց մարդու արժանապատվությունը որպես բնական իրավունքի բաղկացուցիչ մաս: Այն հետագայում ամրագրվեց հիմնականում քրիստոնեական պետությունների սահմանադրություններում, որոնք պարտադիր են օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության համար, որպես ուղղակի գործող իրավունք: Այսինքն, "Մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները գործում են անմիջականորեն": Ասեմ, որ բառացի սույն իրավանորմը տեղ է գտել Ռուսաստանի Դաշնության հիմնական օրենքում:
Ուրեմն, եթե դատապարտյալը գտնում է, որ դատապարտվել է թեկուզ ենթադրյալ հանիրավի կամ խիստ, եւ դիմում է լիազոր մարմնին` այն ստուգելու համար վարույթ հարուցել` ճշտելու համար նոր երեւան եկած հանգամանքով իրեն անարդարացի կամ խիստ դատապարտելու հանգամանքը, ապա լիազոր մարմինը պարտավոր է այդպես վարվել, որից հետո օբյեկտիվ քննության արդյունքում ի հայտ կգա` առկա՞ է դատական սխալ, թե` ոչ: Այսինքն, վարույթ հարուցելու վերաբերյալ որոշմամբ ոչ թե տվյալ անձի պատիժը թեթեւացվում կամ նա արդարացվում է, այլ որպես վարույթի վերաբացման հիմք այն իրավական միջոց է, որը կարեւորագույն երաշխիք է հանդիսանում ապահովելու համար անձի, հասարակության եւ պետության պաշտպանությունը` հանցագործությունից, միեւնույն ժամանակ հնարավորություն է տալիս քրեական դատավարություն իրականացնող մարմնին` բացահայտելու իրական հանցագործին:
Վերջապես, ավելի լավ չէ՞ ենթադրյալ դատական սխալի հետ կապված նոր երեւան եկած թեկուզ ենթադրյալ հանգամանքի ուժով վարույթ հարուցել...
Հայաստանն այժմ իր արդարադատությամբ չի փայլում, սակայն երկրում այնքան քիչ են արդարացվածները, որ տոկոս չեն կազմում, ի տարբերություն ԱՄՆ-ի, Եվրոպայի, որոնց դատական համակարգն ու արդարադատությունը իրավամբ լավագույնն են աշխարհում: Ստատիստիկ տվյալներով ծանր հանցագործությունների մասով Հայաստանը գտնվում է բարենպաստ դիրքում նույն ԱՄՆ-ից, Եվրոպայից, սակայն ի տարբերություն ԱՄՆ-ի եւ Եվրոպայի, մեզ մոտ դեռեւս ոչ մի ցմահ դատապարտյալ պայմանական վաղաժամկետ չի ազատվել: Էլ չեմ խոսում դատական սխալի արդյունքում ճաղերի ետեւում հայտնված ցմահ դատապարտյալի գործերի վերանայումների հարյուր տոկոսանոց մերժումների մասին, որից հետեւությունը մեկն է.
Հայաստանը, ի տարբերություն կայացած շատ երկրների, պատրաստ չէ ընդունելու իր լիազոր մարմինների կողմից կատարած սխալը, որի արդյունքում անձը հանիրավի գտնվում է անազատության մեջ եւ առայժմ չունենալով կամք` գոնե սկզբի համար վարույթ հարուցելու, հարյուր տոկոսով տալիս է մերժումներ` դառնալով աշխարհում եզակի երկիր, որտեղ իբր բացակայում են դատական սխալները: Սակայն հասարակությունը չի վստահում դատական իշխանությանը, իսկ դատական իշխանության բարձրագույն էշելոնում գտնվող անձինք դեռեւս պատրաստ չեն իրենց վրա վերցնել պատասխանատվություն, որի արդյունքում էականորեն կփոխեն հասարակության վերաբերմունքը դեպի պետությունն ընդհանրապես եւ դեպի դատական իշխանությունը` մասնավորապես: Երանի նրան, ում կհաջողվի իրականացնել այս կարեւորագույն ռեֆորմը` ի նպաստ մեր պետության:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեւ գրուպ" փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով



Շնորհավորում ենք բոլորիդ` գարնան գեղեցիկ գալստյան առթիվ:
Հայաստանի քաղաքացի հանդիսացող բոլոր կանանց համար հայտարարվում է բաց դռների օր, սկսած 2015թ. մարտի 1-ից մինչեւ ապրիլի 7-ը ներառյալ: Անվճար իրավաբանական ծառայությունն իր մեջ ներառելու է ոչ միայն խորհրդատվությունը, անհրաժեշտության դեպքում` նաեւ դատական պաշտպանություն ներպետական բոլոր եւ միջազգային դատական ատյաններում, ինչպես նաեւ դատական ակտի սպասարկումª մինչեւ խախտված իրավունքի իսպառ վերացումը:

"Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակ