Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Օրացույց

5 ՄԱՐՏ 2015

Իմ խնդրանքն է ձեզ` ինձ այլեւս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որեւէ որոշմանը: Ես որեւէ կապ այլեւս չունեմ ԲՀԿ-ի հետ: Դուք քիչ հետո կընտրեք նոր նախագահ, նոր ղեկավար մարմիններ, եւ կուսակցության ճակատագիրն այսուհետ ձեր ձեռքերում է: Սա իմ վերջնական որոշումն է:
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ

5 ՄԱՐՏ 2015


Ես անկեղծորեն խոստովանում եմ` ստեղծված նոր իրավիճակում մենք մտածելու, վերլուծելու, հետեւություններ անելու, կուսակցության ներսում լուրջ գործ ունենք, ուստի ես պիտի ներողություն խնդրեմ նաեւ լրատվամիջոցներից, որոնց բոլորի հարցերին չէ, որ  ես ու իմ գործընկերներն այսօր ունենք եւ պատրաստ ենք տալ  պատասխաններ:

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ  


Իսկապես, Հայաստանի ժամանակակից քաղաքական վերնախավում, այդ թվում նաեւ առաջատար ընդդիմադիր ուժերի շրջանում գոյություն ունի որոշակի փոխհամաձայնություն ԵՏՄ-ի հետ ինտեգրման անհրաժեշտության հարցում: Այդ պատճառով, եթե Նուլանդը համոզվի, որ Հայաստանում արեւմտամետ ընդդիմությունը բավարար չափով ուժեղ չէ հաջող "նարնջագույն հեղաշրջում" իրականացնելու համար, ապա ամերիկացները գործի կդնեն մեկ այլ սցենար: Այն կուղղվի ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը քաղաքացիական անկարգություններ հրահրելու եւ դրանք հետագայում իշխանամետ ու հակաիշխանական ուժերի միջեւ զինված բախումների վերածելու նպատակով: Միաժամանակ Հայաստանի արեւմտամետ շրջանակներն այդ բախումների հիմնական հարվածող ուժը չեն լինի: Նրանք հանդես կգան սադրիչների դերում, որոնց նպատակը կլինի նախագահի քաղաքականությունից դժգոհ ընդդիմադիր ուժերի խաղաղ եւ արդար բողոքը տեղափոխել արմատական հուն: Իսկ մյուս կողմից` հրահրել երկրի իրավապահ մարմիններին ցուցարարների դեմ կիրառելու կոշտ ուժ` ուժային առճակատման պարույրը գործի դնելու նպատակով:

Մոսկվայի միջազգային հարաբերությունների
պետական ինստիտուտի Ռազմաքաղաքական
հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ ՄԻԽԱՅԻԼ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎ