Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Աստղագուշակ
Ուրբաթ, 06 Մարտ 2015 00:00

6 - 12 մարտ


ԽՈՅ- Շաբաթվա առաջին կեսը նվիրեք անձնական հարցեր լուծելուն: Դուք պատրաստ կլինեք սխրանքներ գործել, օրինակ, խոստովանվել սիրո մեջ: Կհայտնվեք հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում: Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ չի լինի իրադարձություններով:

ՑՈՒԼ- Երկուշաբթի-երեքշաբթի կարող է ձեր ինքնազգացողությունը վատանալ, հարազատների հետ հարաբերությունները կբարդանան: Սիրահարների բախտը եւս չի բերի. անտեղի վեճերը կքայքայեն նրանց նյարդերը: Շաբաթվա երկրորդ կեսին իզուր ջանքեր մի գործադրեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Շաբաթը կլինի բուռն եւ խոստումնալից. նոր ծանոթություններ, անսպասելի հանդիպումներ հին ընկերների հետ եւ պարզապես հաճելի անակնկալներ: Եթե ամուսնացած չեք, կարող եք հանդիպել ձեր երկրորդ կեսին: Շաբաթվա երկրորդ կեսին զերծ մնացեք լուրջ քայլեր ձեռնարկելուց:

ԽԵՑԳԵՏԻՆ- Շաբաթվա սկիզբը հարուստ կլինի իրադարձություններով, որոնք այս կամ այն կերպ կառնչվեն ձեր մասնագիտական գործունեությանը, կարիերային եւ բիզնեսին: Աշխատեք համագործակցել ավելի շատ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ չի լինի իրադարձություններով:

ԱՌՅՈՒԾ- Շաբաթը կլինի հագեցած, եւ լավ կլինի, որ այն նվիրեք կարիերային: Եթե մտածում եք մասնագիտությունը փոխելու մասին, ապա այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկեք հենց շաբաթվա սկզբին: Դա վերաբերում է նաեւ արտերկրում աշխատանք գտնելուն:

ԿՈՒՅՍ- Հատկապես երկուշաբթի պահպանեք ձեր առողջությունը, հետեւեք սննդակարգին, խուսափեք ալկոհոլից: Դա վերաբերում է տղամարդկանց: Իսկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք է խուսափեն լուրջ կոսմետիկական միջամտություններից, ինչպես նաեւ խոշոր ծախսերից: Շաբաթվա երկրորդ կեսը բարեհաջող կլինի ճանապարհորդության համար:

ԿՇԵՌՔ- Եթե դուք վաղուց ամուսնացած եք, շաբաթվա սկզբին կապրեք երկրորդ մեղրամիսը: Կկարգավորվեն հարաբերությունները նաեւ գործընկերների հետ: Համարձակորեն օգնության խնդրանքով դիմեք շրջապատի մարդկանց: Շաբաթվա երկրորդ կեսը հաջող չի լինի առողջական եւ ֆինանսական առումներով:

ԿԱՐԻՃ- Շաբաթվա սկզբին խուսափեք ավելորդ վեճերից: Որեւէ լուրջ գործ աշխատեք կատարել ոչ թե միանգամից, այլ հատվածաբար: Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ չի լինի իրադարձություններով, խորհուրդ է տրվում ուշադրության կենտրոնում պահել հարազատներին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Շաբաթվա առաջին կեսը հաջող կլինի սիրահարների համար, իսկ ով սիրահարված չէ, խորհուրդ է տրվում շտապ սիրահարվել: Բայց հաջողություն կարելի է ակնկալել, եթե սերն անկեղծ է: Ուշադիր եղեք երեխաների նկատմամբ: Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ կլինի աշխատանքային հոգսերով, հնարավոր է, վեճերով:      

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Ամուսնացածներն տիպված կլինեն զբաղվել ընտանեկան գործերով: Չի բացառվում, որ եկամուտ կունենաք: Շաբաթվա երկրորդ կեսին աշխատանքային հոգսերը թույլ չեն տա զբաղվել ընտանեկան հարցերով: Հանգստյան օրերին կարող եք իսկապես հանգստանալ եւ զվարճանալ, բայց չափը չանցնեք:        

ՋՐՀՈՍ- Շաբաթվա սկզբին կլինեն շատ գործնական եւ ռոմանտիկ ծանոթություններ, նորություններ: Բայց դրանք կխանգարեն զբաղվել գործով: Շաբաթվա երկրորդ կեսը կլինի ավելի հանգիստ ու կանխատեսելի, ընտանեկան հոգսերը կխլեն ձեր ամբողջ ժամանակը, եւ ստիպված կլինեք զբաղվել, ասենք, կահույքի տեղափոխմամբ:

ՁԿՆԵՐ-
Շաբաթվա սկիզբը կարող է հեռանկարային թվալ ֆինանսական առումով: Առաջարկություններն ու հնարավորություններն այնքան շատ կլինեն, որ ստիպված կլինեք դժվար ընտրություն կատարել: Հիշեք, որ ձեր ապագայի հիմքն է դրվում, ուստի աշխատեք չսխալվել, վստահեք ինտուիցիային: Շաբաթվա երկրորդ կեսին ստիպված կլինեք զբաղվել մանր ու ձանձրալի խնդիրներ լուծելով: