Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 11 Մարտ 2015 00:00

Նման է որ այս տարի, այսպես կոչված, "հայ-թուրքական կինոպլատֆորմի" գործերը բավականին վատ են: Նկատելի է, որ բոլոր հնարավոր հայկական էլփոստի հասցեները, բառիս բուն իմաստով, խեղդված են հիշեցումներով, որ ֆիլմի նախագծի մրցութային առաջարկի ներկայացման վերջնաժամկետը մարտի 16-ն է, եւ, որ գլխավոր մրցանակ ստացած նախագիծը կպարգեւատրվի 10 հազար եվրոյով: Ինչպես տեղեկացանք տեղեկատվական անվտանգության փորձագետներից, ում անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում, Ստամբուլում արդեն գրեթե հույսները կտրել են, որ ապրիլի 13-15-ը Ստամբուլում մրցույթի հայաստանցի մասնակիցներ կլինեն, քանզի նույնիսկ ամենաշահամոլները վախենում են Ցեղասպանության 100-ամյակին այդպիսի քայլի դիմել: Մեր աղբյուրի վկայությամբ` Ստամբուլում հիմնականում հույսը դնում են, որ հայտեր կլինեն այն անձանցից, ովքեր թեեւ նոմինալ համարվում են ՀՀ քաղաքացի, սակայն տարիներ շարունակ ոտք չեն դրել Հայաստան եւ մտադիր չեն երբեւէ հայրենիք վերադառնալ: