Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 10 Մարտ 2015 00:00

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՁԵՎՈՎ Է
ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ


- Կապալի պայմանագիր եմ կնքել շինարարական ընկերության հետ: Իմ կարծիքով` վերջինս պարտավորությունները թերի է կատարել, իր ձեւով է մեկնաբանում պայմանագրի այն կետը, որը վերաբերում է իր պարտավորությունների կատարմանը` կապված աշխատանքի կատարման որակին:
Վազգեն
-Հարգելի Վազգեն, պայմանագիրը, լինելով Ձեր երկուսի միջեւ համաձայնություն, ուղղված է քաղաքացիական իրավունքներ եւ պարտականություններ սահմանելուն: Օրենքի ուժով Դուք ազատ եք եղել պայմանագիր կնքելիս, ուստի պայմանագրային այն կետը, որը վերաբերել է տվյալ շինարարական ընկերությանը, կապված նրա կատարած աշխատանքի որակի հետ, անհրաժեշտ էր, որպեսզի պարզ եւ հասկանալի ձեւով գրվեր: Այն դեպքում, երբ պայմանագրային կողմերի միջեւ պայմանագրի կետերի հետ կապված առաջանում է վեճ, որը մտնում է դատարան, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447 հոդվածի ուժով հաշվի է առնվում պայմանագրում բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից, իսկ եթե հնարավոր չէ որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը, ինչպես նաեւ գործարար շրջանառության սովորույթները:
Ցանկալի է, որպեսզի պայմանագիրը կնքելուց առաջ խորհրդակցեք իրավաբանի հետ` գիտակցելով դրա իրավական հետեւանքների մասին:

ՃԻ՞ՇՏ Է ՎԱՐՎԵԼ ԴԱՏԱՐԱՆԸ

- Վարչական դատարանը մերժել է իմ հայցադիմումի ընդունումը, առանց ժամկետ տալու` սխալներն ուղղելու, ճի՞շտ է վարվել, թե` ոչ:
-ՀՀ Վարչական դատավարության օրենսգիրքը սահմանել է երկու իրավանորմ, մի դեպքում հայցադիմումի վերադարձն է, որը կարգավորվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79 հոդվածով, որտեղ հայցադիմումում թույլ տված սխալները վերացնելու եւ օրենքով սահմանված կարգով կրկին ներկայացնելու դեպքում այն համարվում է վարույթ ընդունված սկզբնական ներկայացման օրով, կամ էլ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ վարչական դատարան:
Ձեր դրվագով դատարանը կիրառել է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի կանոնները, որտեղ դատարանը ոչ թե վերադարձնում, այլ մերժում է հայցադիմումի ընդունումը, երբ մասնավորապես ա) հայցը ենթակա չէ դատարանում քննության, բ) լրացել են հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետները: Իսկ վերանայելու մասին միջնորդությունը դատարանը մերժել է եւ մի շարք այլ դեպքերում, որը սպառիչ տրված է 80-րդ հոդվածով:
Տվյալ դեպքում Դուք կարող եք հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը բողոքարկել վերաքննիչ վարչական դատարան, որը վերացվելու դեպքում համարվում է վարույթ ընդունված սկզբնական ներկայացման օրը:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեւ գրուպ" փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով