Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 13 Մարտ 2015 00:00

Ըստ "Ժառանգությանը" մոտ կանգնած աղբյուրի` կուսակցությունում շատ թեժ կոնֆլիկտ է եղել այն պատճառով, որ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ` սահմանադրական բարեփոխումների խնդրով: Դա մոլեգնության աստիճանի կատաղեցրել է Զարուհի Փոստանջյանին, եւ վերջինս Րաֆֆի Հովհաննիսյանին վերջնագիր է ներկայացրել` կամ Հակոբյանն ու Մարտիրոսյանը կհեռացվեն կուսակցությունից, կամ ինքը դուրս կգա կուսակցությունից` իր հետ տանելով արմատական տրամադրություն ունեցող երիտասարդությանը: Մեր աղբյուրի վկայությամբ` Հակոբյանն ու Մարտիրոսյանը, ի պատասխան Զարուհու մեղադրանքի, թե իրենք "Բաղրամյան 26-ի հաճախորդ" են, տիկնոջը հիշեցրին բազմաթիվ մեղքերը` այդ թվում Ստրասբուրգում ադրբեջանցիների եւ թուրքերի հետ փաստաթղթեր ստորագրելը եւ համասեռամոլների համար դոշ տալը: Ասում են, թե Զարուհի Փոստանջյանին նրանք նույնիսկ "ամերիկյան լրտես" են անվանել: