Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Օրացույց

12 ՄԱՐՏ 2015

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների համար Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներին հանդիպման չի հրավիրել... Ի՞նչ իմաստ կա քննարկման հրավիրել մարդկանց, որոնք քննարկման եզր չեն գտնում:
ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ


5 ՄԱՐՏ 2015


Մեզ համար ընդունելի կլինեն սահմանադրական բարեփոխումները, եթե ընդդիմության վերահսկողական գործառույթներն ամրագրվեն եւ տեղ գտնեն Սահմանադրության մեջ: Կարեւորել ենք, որ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը ընդունվի: Եթե այս ճանապարհով ընթանա, մեզ համար բարեփոխումներն ընդունելի կլինեն:

ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային գործընկերության առանցքային թեմաները, մտքեր են փոխանակել "Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին" պայմանագրի` հունվարի 2-ին ուժի մեջ մտնելուց հետո ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման շուրջ: Երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շրջանակում նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը անդրադարձել են հատկապես խաղաղ ատոմի ոլորտին եւ նավթագազային բնագավառին:
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակներում:

ՀՀ նախագահի մամուլի ծառայություն
12.03.2015թ.