Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Աստղագուշակ
Ուրբաթ, 13 Մարտ 2015 00:00

13 - 19 մարտ



ԽՈՅ- Չի բացառվում, որ ընտանեկան գործերը կստիպեն մի կողմ թողնել աշխատանքը եւ մասնագիտական հարցերը: Ձեզ համար լավագույն տարբերակը կլինի տուրիստական ուղեւորությունը կամ գործուղումը:

ՑՈՒԼ- Շաբաթվա սկզբին զգուշացեք վատ աչքից, ղեկավարության զայրույթից, չար մարդկանցից... Շաբաթվա երկրորդ կեսին շատ հարցերում ձեր բախտը կբերի, բայց միանգամից մեծ հաջողություն եւ աշխատավայրում առաջխաղացում մի ակնկալեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Շաբաթվա սկզբին խուսափեք ընտանեկան վեճերից, որոնց պատճառ կարող են դառնալ ֆինանսական խնդիրները: Դուք ստիպված կլինեք կիսել ձեր եկամուտները: Խուսափեք խոշոր գնումներից, ալկոհոլ օգտագործելուց եւ մտերիմներին սադրելուց:

ԽԵՑԳԵՏԻՆ- Շաբաթվա սկզբին կանայք կարող են զբաղվել իրենց արտաքին տեսքով, իսկ տղամարդիկ ստիպված կլինեն զբաղվել մանր ու ձանձրալի գործերով: Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ կուրախացնեն կա՜մ ձեր երկրորդ կեսը, կա՜մ գործընկերները, ովքեր ձեր փոխարեն ավարտին կհասցնեն գործը:

ԱՌՅՈՒԾ- Թե՜ ընկերները, թե՜ սիրելիները կզգան ձեր ուշադրության կարիքը, եւ դուք կդժվարանաք ընտրություն կատարել: Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ կլինի հոգսերով:

ԿՈՒՅՍ- Անմիջապես կզգաք, որ երկուշաբթին իսկապես ծանր օր է, ուստի այդ օրվա համար որեւէ լուրջ գործ մի նախատեսեք:  Խնդրանքով կամ առաջարկով կարող եք դիմել ղեկավարությանը:

ԿՇԵՌՔ- Չի բացառվում, որ երկուշաբթի ձեր հասցեին բամբասանքներ կտարածեն, բայց աշխատեք դրանց ուշադրություն չդարձնել: Չարժե բամբասանքի աղբյուրը գտնելու համար ժամանակ ծախսել:

ԿԱՐԻՃ- Եթե ձեզ խոստացել են վճարել ամբողջ աշխատավարձը, ապա այդ հարցում հիասթափություն կապրեք: Հույս դրեք միայն ձեր ուժերի վրա, պարտքով գումար մի վերցրեք:  

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Կանայք կհայտնվեն տղամարդկանց ուշադրության կենտրոնում: Նրանք այնքան շլացուցիչ կլինեն, որ ոչ մեկը չի կարող անտարբեր անցնել նրանց կողքով, բայց դա կխանգարի աշխատանքով զբաղվել:       

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Շաբաթվա սկզբին ջրի երես դուրս կգան ձեր նախկին բացթողումները եւ անգամ փոքրիկ մեղքերը, բայց դրանից դուք գրեթե չեք տուժի: Այդ օրերի համար պատասխանատու հանդիպումներ մի նախատեսեք:         

ՋՐՀՈՍ- Շաբաթվա երկրորդ կեսին կարող են ծագել առողջության հատկապված խնդիրներ, չեն բացառվում վնասվածքները, ուստի խորհուրդ է տրվում ուշադիր լինել ղեկի մոտ եւ էլեկտրասարքավորումներ օգտագործելիս:

ՁԿՆԵՐ-
Չի բացառվում, որ շաբաթվա սկզբին կծագեն արտադրական խնդիրներ, եւ դուք կարող եք հայտնվել բախման կիզակետում:  Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք համաձակորեն նոր գործ ձեռնարկել: Կգտնվեն ե՜ւ նոր հետաքրքիր գաղափարներ, ե՜ւ հարուստ հովանավորներ: