Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Մի բան պարզ է, որ խնդրի լուծման բանալին գտնվում է ոչ թե Փարիզում, Մոսկվայում կամ Վաշինգտոնում, այլ` Բաքվում, Ստեփանակերտում եւ Երեւանում: Մինչդեռ Ադրբեջանը մտացածին պատրվակներ է գտնում համանախագահողների առաջարկած սկզբունքների հիման վրա կարգավորումից խուսափելու նպատակով: Կարծում եմ` անհրաժեշտ է միջազգային հանրության, եվրոպական կառույցների աներկբա գնահատականը այդ երկրի նման գործելակերպին: Անկախ Ադրբեջանի անիրատեսական պահանջներից եւ շփման գծում իրականացվող պարբերական սադրանքներից` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Միջազգային հանրության մոտեցումը, հատկապես վերջին տարիներին, այն է, որ եվրոպական ու համամարդկային արժեքների վրա հիմնված` ժողովուրդների ազատ կամարտահայտությունն ու ինքնորոշման իրավունքը այլընտրանք չունեն: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից եւս այդ իրավունքի ազատ իրականացումն է, որ կարող է հանգեցնել այս հարցի համապարփակ լուծմանը: Այդ մոտեցումն է ընկած նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների առաջարկությունների հիմքում:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ