Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 18 Մարտ 2015 14:14

ԴԵ ՈՒՐԵՄՆ, ԿԵՑՑԵ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՍԱՐ ՕՐԵՆՔԸ

Նախորդ տարվա հունիսի 1-ին Նուբարաշենում դանակահարված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանի դանակահարության մեջ մեղադրվող Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` Սեդրակ Օսիպյանի "կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարների ելքային եւ մուտքային հեռախոսազանգերի վերծանումների փորձագիտական  պատասխանները պատրաստ են: Այժմ քննիչը լրացուցիչ հարցաքննում է այն անձանց, ովքեր մասնակցում են հեռախոսային զրույցներին:  Քննչական որոշակի գործողությունների ավարտից հետո Սեդրակ Օսիպյանը կներկայանա իրավապահ մարմիններին",- մեզ հետ զրույցում ասաց Սեդրակ Օսիպյանի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
Մնում է հուսալ, որ բավականին պրիմիտիվ այս գործը քննողները նախաքննության երկրորդ տարվա ավարտին մոտ կհասցնեն գոնե մեկ-երկու մատնահետք վերցնել. այ դա կլիներ տիտանական աշխատանք: Ի դեպ հիշեցնենք, որ դեպքից շատ չանցած Վ. Օսիպյանն ասել էր. "Ես որոշել եմ լրատվամիջոցների հետ չխոսել, մինչեւ որ քննությունը չավարտվի...": Ու երեւում է, որ փոխոստիկանապետի այդ "լռության ուխտը" դեռ մի երկու տարի էլ կարող է տեւել...
Չնայած ասում են, որ համաներում է լինելու: Իսկ այդ դեպքում, թերեւս, սա կդառնա հերթական աղմկահարույց գործը, որի արդյունքում որեւէ մեկը չի պատժվի: Եվ նորից մնում է տալ նույն հարցը. նախաքննությունն այսքան "ջանասիրաբար" կաշխատե՞ր, եթե գործով անցնողը չլիներ Երեւանի փոխոստիկանապետի եղբորորդին: Դե ուրեմն, կեցցե բոլորի համար հավասար օրենքը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ