Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Օրացույց

19 ՄԱՐՏ 2015

Չեմ ցանկանում մեկնաբանել Թուրքիայի եւ այլ պետությունների ներկա հարաբերությունների բնույթը, սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, Թուրքիան կանգնեց "զրո հարեւան եւ բազմաթիվ խնդիրներ" իրողության առջեւ: Փաստորեն, Թուրքիայի իրական մտադրությունը ոչ թե "հարեւանների հետ զրո խնդիրներ" ունենալն էր, այլ հարաբերությունների սեփական ընկալումը հարեւաններին պարտադրելը, որը ոչ այլ ինչ էր, քան նեոօսմանիզմի քաղաքականության դրսեւորում:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ


19 ՄԱՐՏ 2015


Եվրամիության երկրներում կա պատրաստակամություն աշխատելու եւ առաջ գնալու, իսկ թե ի՞նչ են մտածում Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի կամ էլ Ադրբեջանի ներկայացուցիչները, մենք այդ առնչությամբ ընդհանրապես չպետք է մտահոգվենք, կարծիք են հայտնում` թող հայտնեն, մենք մեր ճանապարհն ենք անցնում: Երբ Ուկրաինան նախընտրեց եվրաասոցացման ճանապարհը, չուներ այնպիսի խնդիր, ինչպիսին ունենք մենք, խոսքս Ղարաբաղյան հիմնախնդրի մասին է:

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Հայկական զինուժը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման, սակայն լայնամասշտաբ գործողությունների որեւէ վտանգ չեմ տեսնում: Հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող նմանատիպ գործողությունները ռազմական առումով անմիտ են, որոնց, ավանդույթի համաձայն, հետեւում է իրական կորուստների վերաբերյալ ապատեղեկատվությունը: Իրավիճակը սահմաններում եւ շփման գծում լիովին վերահսկելի է, հայկական ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջեւ դրված խնդիրները:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ