Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 20 Մարտ 2015 14:14

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Նախորդ տարի դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից կաշառք ստանալու պահին ձերբակալված ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց դատավորի փաստաբան ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
- Գործով նախաքննությունը երեկ ավարտվել է, գործի նյութերի պատճենները` երեք հատորից բաղկացած, տրամադրել են մեզ, երեք օր ժամանակ ենք խնդրել, որպեսզի ծանոթանանք գործի նյութերին, որից հետո, եթե կարիքը լինի, միջնորդություններ կներկայացնենք: Գործը դատարան է ուղարկվում նույն մեղադրանքով, դատավորը, սակայն, իրեն մեղավոր չի համարում, եւ մինչ օրս էլ ցուցմունք չի տվել:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ` Խ. Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով նրա օգտին գործողություններ կատարելու համար պահանջել եւ ստացել է 20.000 ԱՄՆ դոլար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ