Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 25 26 27 28 29
30 31          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 24 Մարտ 2015 14:14

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ՀԵՏԱՁԳՎԵՑ ՀԱՅՑՎՈՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ


Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց "Նոր սերունդ" ՀԿ-ի ներկայացուցիչներ Արման Սահակյանի, Գրիգոր Գեւորգյանի եւ Հովհաննես Մկրտչյանի հայցով դատական նիստը` ընդդեմ "Իրավունք" թերթի եւ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի` պատիվն ու արժանապատվությունը արատավորելու պատրվակով: Դատական նիստին չէին ներկայացել հայցվոր կողմի ներկայացուցիչները, իսկ փաստաբան Մարո Խաչատուրյանը  դատարանին ներկայացրել էր գրություն, որպեսզի իր վատառողջ լինելու պատճառով դատական նիստը հետաձգվի: Ինչին ի պատասխան` "Իրավունք մեդիայի" եւ Հովհաննես Գալաջյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան "Լեւ գրուպ" փաստաբանական ընկերության հիմնադիր Լեւոն  Բաղդասարյանը դատարանում հայտարարեց, որ գործի քննության ողջամիտ ժամկետները վաղուց անցել են:
Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 29-ին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ