Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 25 26 27 28 29
30 31          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 24 Մարտ 2015 14:14

ՌԵԿՏՈՐԻ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԱՆԱԿՆԿԱԼ ՇՐՋԱԴԱՐՁ

Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր սպանության մեջ մեղադրվող` ՀՀ պաշտպանության նախարարության Գյումրու ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Կատունյանի խափանման միջոցը փոխվել է, ավելին` փոխվել է նաեւ մեղադրանքը: Այս մասին մեզ տեղեկացրեց Արման Կատունյանի փաստաբան ԵՐՎԱՆԴ ՎԱՐՈՍՅԱՆԸ.
-Ստացվել է դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` Արման Կատունյանը դեպքի պահին գտնվել է հոգեբանական աֆեկտի վիճակում: Ստացված եզրակացության հիման վրա Ա. Կատունյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն) եւ 235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, ընտրվել է նոր խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին:
Մեզ հետ զրույցում, սակայն, տուժող կողմի ներկայացուցիչ ԼԻՊԱՐԻՏ ՍԻՄՈՆՅԱՆՆ անդրադառնալով վերոնշյալին` ասաց.
- Համաձայն չեմ նախաքննական մարմնի նման դիրքորոշման հետ, եւ վարույթ իրականացնող մարմնի գործողություններն իմ կողմից վիճարկվելու են:
- Մասնավորապես ինչի՞ հետ համաձայն չեք:
- Համաձայն չեմ նախ փորձագետի եզրակացության հետ, քանի որ այն շատ կասկածելի է ինձ համար, հավատ չի ներշնչում: Խոսքը վերաբերում է  դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձագետի եզրակացությանը, որով փորձագետը եկել է այն հետեւության, որ առկա է աֆեկտ, հոգեկան խիստ հուզմունք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ