Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 25 26 27 28 29
30 31          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 24 Մարտ 2015 00:00

"ԱՆՏԵՐ" ՀՈՂԱՄԱՍԻ ՏԵՐԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է


- Շուրջ քսան տարի աղբանոց դարձած 1000քմ հողամասն օգտագործում եմ: Դիմել եմ քաղաքապետին, որպեսզի ճանաչի իմ սեփականությունն այդ հողատարածքի նկատմամբ: Մերժեց: Դիմեցի դատարան, մերժեցին, ասում ենª թուղթ չունես: Լավ, եթե ես թուղթ չունեմ, այդ հողի նկատմամբ ոչ մեկն էլ չունի, բայց իմ կողմից է օգտագործվում, չեղա՞վ, որ դա իմն է:
Սարգիս
- Ոչ, չեղավ:
ՀՀ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային մի շարք որոշումներով արձանագրել է հետեւյալ իրավական դիրքորոշումը. վեճի առարկա հողամասը ֆիզիկական կամ իրավաբանական անձին պատկանելու մասին որեւէ ապացույցի բացակայության դեպքում գործում է դրա պետական սեփականություն լինելու կանխավարկածը:

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՅՔԸ
ՏԻՐԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ՞


- Դատախազությունը գույքը տիրազուրկ ճանաչելու մասին դիմում է ներկայացրել դատարան: Ունի՞ այդ իրավունքը: Արդյոք դա վերապահված չէ՞ քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց:
Գալուստ
- Գույքը տիրազուրկ ճանաչելու պահանջ ներկայացնելը վերապահված է քաղաքացիական իրավունքի յուրաքանչյուր մասնակցի` սուբյեկտի: Գտնում եմ, որ դատախազությունը լիազորված է ներկայացնելու գույքը տիրազուրկ ճանաչելու պահանջ բոլոր այն դեպքերում, երբ դրանով խախտվել, խախտվում կամ կարող են խախտվել պետության գույքային շահերը:

ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐՆ ԷԼ
ՍԽԱԼԱԿԱՆ ԵՆ


- Գործարանը ամիսներ շարունակ չի աշխատում: Աշխատողների հարկադիր պարապուրդի գումարը, այն էլ մասնակի, մի կերպ վճարել եմ: Հիմա էլ հարկայինն ակտ է գրել, որ թաքցրել եմ գործարք եւ գումարներ է ուզում: Իմ հաշվապահը գտնում է, որ հարկայինը սխալ է:
Ձեր հաշվապահը ճիշտ չի գտնում, քանի որ չի արտացոլել իր համապատասխան ժամանակաշրջանի հաշվետվություններում տվյալ գործարքը, այսինքն թաքցրել է տվյալ վճարների օբյեկտը: Իսկ օրենքի ուժով նմանօրինակ վճարների օբյեկտը թաքցնելն առաջացնում է իրավական հետեւանքներ:

ԵՐԲ ԿԱԴԱՍՏՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱԿԱՆ Է


- Խնդրում եմ տեղեկացնել, արդյոք առուվաճառքի պայմանագիրը, երբ երկու կողմերը քաղաքացիներ են, անվավեր ճանաչելիս անհրաժե՞շտ է դատապրոցեսին ներգրավել անշարժ գույքի կադաստրի կոմիտեին: Այնքանով, որքանով գույքի պետական գրանցումը կատարվում է այդ մարմնում եւ դատական ակտն առնչվում է վերջինիս իրավունք-պարտականությունների հետ:
- Կարծում եմ` ոչ, առավել եւս տվյալ պետական կառույցի կադրային ռեսուրսները սահմանափակ են, իսկ նմանատիպ գործերում վերջինիս ներգրավվածությունը, ըստ էության, կրում է ձեւական բնույթ: Ավելին, առք ու վաճառքի պայմանագրով գնված գույքը սեփականության իրավունքով պետությանը չի պատկանում, հետեւապես պետության գույքային շահերի հետ ոչ մի աղերս ունենալ չի կարող:

ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ
ՊԱՐՏԱՎՈՐ ԷՐ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ
ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ


- Կենտրոն վարչական շրջանից որոշում եմ ստացել, որ բնակարանիս գույքահարկը չվճարելու հիմքով իբր վարչական նիստ են արել եւ ինձ ենթարկել են վարչական պատասխանատվության: Որքանո՞վ է այդ որոշումն օրինական:
- Օրենքի ուժով վարչական մարմինը պարտավոր էր տեղեկացնել Ձեզ` վարչական վարույթ հարուցելու, ինչպես նաեւ նիստի գումարման տեղի եւ ժամի վերաբերյալ` հնարավորություն տալով Ձեզ` ծանոթանալ վարչական վարույթի նյութերին, ներկայացնել ձեր դիրքորոշումը: Եթե օրենսդիրի կողմից իմպերատիվ պահանջ դիտվող այդ գործառույթները պահպանված չեն, տվյալ որոշումը չի կարող լինել իրավաչափ:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի
հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով