Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 26 27 28 29
30 31          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 25 Մարտ 2015 14:14

"ԻՄ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԸ ՉԻ ԵՂԵԼ ԱԼԿՈՀՈԼԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ"

Հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանորեն սպանված Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ կասկածվող չորս կուրսանտներն ալկոհոլ են օգտագործած եղել: "Ապացուցվել է այն փաստը, որը բազմիցս հերքել են մեղադրյալների պաշտպանները, այն, որ նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել: Դա մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ նրանք ինստիտուտում արտոնյալ կարգավիճակում են եղել",- iravunk.com-ի հետ զրույցում օրեր առաջ տեղեկացրել էր սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի իրավահաջորդ, փաստաբան ԳԱՐԻԿ ԳԱԼԻԿՅԱՆԸ:
Իսկապես, եթե փորձաքննությամբ ապացուցվել է, որ չորս մեղադրյալներն էլ եղել են ալկոհոլի ազդեցության տակ, ապա ինչպե՞ս են վերջիններիս փաստաբանները համառորեն պնդում, որ օրինակ գնդապետի որդի Գնել Թեոսյանը քնած է եղել, եւ նա դեպքից առհասարակ տեղեկացվել է այն ժամանակ, երբ ինստիտուտում արդեն բոլորին հայտնի է եղել: Վերոնշյալ հարցով էլ դիմեցինք Գնել Թեոսյանի փաստաբան ԱՐԱ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ, ով, սակայն, ասաց հետեւյալը.
-  Բնականաբար, ես համաձայն չեմ, եւ միանշանակ այդ փորձաքննության պատասխանը վիճարկելու եմ: Ես համոզված եմ եւ պնդում եմ, որ իմ պաշտպանյալը դեպքի օրը քնած է եղել եւ չի եղել ալկոհոլի ազդեցության տակ: Պարզապես ես կարծում եմ, որ նախաքննական մարմինն այս պահի դրությամբ միտում ունիª ամեն բան անելու է, որպեսզի ցույց տա, որ ովքեր կալանավորվել են, հենց նրանք են հանցանք կատարողը:
- Այդ դեպքում ինչո՞վ եք պայմանավորում նախաքննական մարմնի նման միտումը:
- Այս պահի դրությամբ այդ հարցին պատասխանել չեմ կարող, որովհետեւ տեղեկատվության պակաս ունեմ:
Իհարկեª կարելի է հասկանալ փաստաբանի նման մոտեցումը. նա ի վերջո իր մասնագիտական պարտքն է կատարում: Ամեն դեպքում տեսնենք, թե նա իրականում կբողոքարկի՞ ալկոհոլի հետ կապված փորձագիտական եզրակացությունը: Թեկուզեւ այն հաշվարկով, որ ալկոհոլ օգտագործել-չօգտագործելու մասին պարզ դրվագը փորձագետները հազիվ թե կարողանային կեղծել. նման կեղծիքը բացահայտելու հնարավորությունը դժվար չէ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ