Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 28 29
30 31          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Օրացույց

26 ՄԱՐՏ 2015

Պետք է այնպես անենք, որ հասարակությունը մեծարի դպրոցին: Ամենամեծագույն պրոֆեսիան համարում եմ մանկավարժությունը: Ուսուցիչն է բարեփոխիչը: Ուսուցիչը պետք է անձեռնմխելի լինի ավելի շատ, քան պատգամավորը, որովհետեւ նա ամեն առավոտ նայում է տասնյակ հարյուրավոր աչքերի: Կունենանք հզոր մանկավարժություն, հզոր դպրոց, կունենանք հզոր պետություն: Երեխաների հետագա ճակատագիրը, ըստ էության, որոշում է դպրոցը:

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ


26 ՄԱՐՏ 2015


Վերջին շրջանում դասավորված հանգամանքների բերմամբ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ԲՀԿ-ում իմ մնալն այլևս աննպատակահարմար է: Ինչպես եղել եմ ժողովրդի կողքին, այնպես էլ շարունակելու եմ մնալ, ամենասուր կերպով բարձրացնելու եմ մարդկանց հուզող խնդիրներն ու պահանջելու եմ դրանց լուծումները: Ես ընդունել եմ հազարից ավելի ազնիվ ու պարկեշտ իմ համախոհների առաջարկն ու մասնակցում եմ "Քաղաքացիական շտաբի" հիմնադրմանը, որի շրջանակներում շարունակելու եմ պայքարս հանուն ապագայի:

ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ


Երկու թե 10 ավտոմատ` Ադրբեջանը կգտնի ցանկացած տեղից ու կգնի, այսինքն` այդ երկիրն ունի շատ փող ու կարող է զենք գնել աշխարհի ցանկացած երկրից: Իսկ ինչո՞ւ հարց չի տրվում, թե ո՞ւմ շնորհիվ է, որ Ադրբեջանն ունի այդքան փող եւ կարողանում Է այդչափ զինվել, ո՞վ թույլ տվեց, որ Ադրբեջանի տնտեսությունն այսքան ուռճանա, ո՞վ թույլ տվեց Ադրբեջանին շրջանցել ու շրջափակել Հայաստանտ եւ կառուցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին:
Պատասխանը շատ պարզ է` անգլիական "Բրիթիշ պետրոլիումը", ինչպես նաեւ մի շարք ամերիկյան, արեւմտաեվրոպական նավթային գիգանտներ, ադրբեջանական տնտեսության մեջ ներդրեցին հսկայական փողեր, որից հետո նրանք բոլորը միասին շրջափակելով ու շրջանցելով Հայաստանը` կառուցեցին Բաքու-Ջեյհան խողովակաշարը:

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ