Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 28 29
30 31          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 27 Մարտ 2015 00:00

ՈՒՏԵ՞Լ, ԹԵ ՉՈՒՏԵԼ...


Հարգելի բժիշկ, բարձր ջերմության ժամանակ երեխային կարելի է կերակրել, թե ոչ. որդիս 10 տարեկան է: Նա հրաժարվում է անգամ թեյից:

Հարցին պատասխանել է ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության եւ կուրորտաբանության ԳՀԻ սննդաբան, գաստրոէնտերոլոգ ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.


-Բոլոր մայրիկներն են տեղյակ, որ ոչ շատ բարձր ջերմության ժամանակ երեխային պետք չէ ջերմիջեցնող տալ մինչեւ որոշակի աստիճանի հասնելը, քանի որ ջերմելով օրգանիզմը ինքնուրույն պայքարում է վիրուսների դեմ: Չմոռանանք, որ օրգանիզմը պայքարում է կալորիաների ուժով:

Անհրաժեշտ է գոնե փոքրիկ չափաբաժիններով ռեժիմով սնվել: Մեր իմաստուն մայրիկներն ու տատիկները ճիշտ կողմնորոշվում էին` ինչ պատրաստել, երբ երեխան մրսել է եւ ցավում է փորիկը, ստամոքսը, երբ ջերմում է կամ հազում: Արդյո՞ք ճիշտ էին նրանք, երբ մեզ համար պատրաստում էին հավի արգանակով ապուր եւ ստիպում ուտել: Պարզվում է, որ` այո: Հավի մեջ կա ցիստեին կոչվող ամինաթթու, որն օգնում է արագ կազդուրվել, մեղմել կոկորդի ցավը եւ չգրգռել ստամոքսը: Հավի մսով "անգույն" ապուրի մեջ կարելի է լցնել գազար, կանաչիներ, մի պճեղ սխտոր: Ահա եւ իդեալական "հիվանդի ճաշ", ինչպես ասում են շատերը:
Երբեմն կա թյուր կարծիք, որ բարձր ջերմության դեպքում ոչինչ պետք չէ ուտել, մանավանդ երբ ախորժակն էլ փակվում է: Հուսով եմ` շատ հեղուկ ընդունելու հարցը վերջինիս նման կասկածի տակ չէ: Այո՛, եթե հիվանդությունը ուղեկցվում է փսխումներով, ավելի լավ է` կենտրոնանալ հեղուկներ ընդունելու վրա: Այս դեպքում արտակարգ միջոց է դաղձով թեյը, որն ունի մաքրող հատկություն եւ չի թողնի ջրազրկվել:
Հեղուկ
Կանաչ թեյերը շատ լավ հեղուկ հակաօքսիդանտներ են: Կոճապղպեղով թեյը նույնպես հարմար տարբերակ է: Այն հանգստացնում է ստամոքսի ցավը, տաքացնում է եւ միեւնույն ժամանակ դառնում հեղուկի աղբյուր:
Բանան
Բանանը, որը հարուստ է կալիումով, նույնպես դյուրամարս ու կալորիաներով ապահովող միջոց է մրսածության ժամանակ: Բրնձե շիլայի եւ կարտոֆիլե պյուրեի մասին նույնպես չմոռանանք հիվանդ ժամանակ.
Ցիտրուս
Մրսածության ժամանակ երեւի թե ամենահաճելի ուտելիքը ցիտրուսներն են: Փափկամսից զատ` օգտակար է նաեւ դրա վրայի սպիտակ մասը, որում կան իմունային համակարգն ամրապնդող եւ ապաքինումն արագացնող ֆլավոնոիդներ:
Կծու համեմունքներ
Որքան կծու են համեմունքները, այնքան շնչուղիները լավ են բացվում, բայց այստեղ կա ստամոքսը վնասելու խնդիր, ուրեմն չափի մեջ օգտագործեք:
Զգույշ պետք է լինել նաեւ շատ յուղոտ կամ քաղցր մթերքներ օգտագործելիս:
Առո՛ղջ եղեք եւ մի՛ սպասեք հիվանդանալուն, ամրապնդեք իմունային համակարգը հենց հիմա:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ