Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 28 29
30 31          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Աստղագուշակ
Ուրբաթ, 27 Մարտ 2015 00:00

27 մարտ - 2 ապրիլ



ԽՈՅ- Շաբաթվա սկիզբը հարուստ կլինի հոգսերով. ղեկավարը շատ հանձնարարություններ կտա, իսկ գործընկերները կփորձեն ձեր ուսերին բարդել իրենց գործերը: Այնպես որ, չեք կարողանա հանգստանալ: Ուշադիր եղել առողջության նկատմամբ, խուսափեք ֆինանսական բարդ գործարքներ կնքելուց:

ՑՈՒԼ- Ընտանիք ունեցողներին խորհուրդ է տրվում շաբաթվա սկզբին ուշադիր լինել երեխաների նկատմամբ: Շաբաթվա երկրորդ կեսին չարժե ռիսկի դիմել եւ հույսեր փայփայել, որ ճակատագիրը ձեր նկատմամբ բարեհաճ կլինի: Այդ օրերին հաջող կլինեն միայն նախօրոք ծրագրավորած գործերը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Շաբաթվա առաջին կեսին ստիպված կլինեք զբաղվելու ընտանեկան գործերով եւ ժամանակ չեք ունենա լուծելու անձնական խնդիրներ: Շաբաթվա երկրորդ կեսը կանցնի շատ ավելի անհոգ եւ ուրախ, եթե, իհարկե, ինքներդ չցանկանաք այդ օրերը նվիրել աշխատանքին: Կարող եք հաջողություն ակնկալել սիրային գործերում:

ԽԵՑԳԵՏԻՆ- Շաբաթվա կեսին աչքի չեք ընկնի առաջադեմ հայացքներով, ուստի այդ օրերի համար կարեւոր հանդիպումներ մի նախատեսեք: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար կլինի ցանկացած ընտանեկան գործեր կատարելու եւ հարազատների հետ հաշտվելու հարցերում: Նոր գործեր մի նախաձեռնեք եւ իզուր մի փորձեք դուր գալ ղեկավարությանը. ոչինչ չի ստացվի:

ԱՌՅՈՒԾ- Շաբաթը ձեզ չի բերի ոչ մեծ ուրախություններ, ոչ զգալի իրադարձություններ. այն կանցնի շատ խաղաղ: Այնպես որ, կարող եք շունչ քաշել: Շաբաթվա երկրորդ կեսին աշխատեք հիշել ձեր լսածը եւ տեսածը, մի հրաժարվեք նոր ծանոթություններից, որովհետեւ այդ ամենը ձեզ հետագայում շատ օգուտ կտա:

ԿՈՒՅՍ- Շաբաթվա ընթացքում տղամարդիկ կուրախանան գործընկերներիª իրենց նկատմամբ ցուցաբերած ուշադրությունից, իսկ կանայք կհայտնվեն մրցակիցների չար հայացքի հարվածների տակ: Շաբաթվա երկրորդ կեսին ձեր տրամադրությունը եւ ինքնազգացողությունը լավ կլինեն, եւ տղամարդիկ նույնիսկ կարող են ավելացնել իրենց քսակի պարունակությունը:

ԿՇԵՌՔ- Շաբաթվա սկզբին ձեզ չի լքի անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ, ուստի աշխատեք այդ օրերին մնալ ստվերում: Խուսափեք խոշոր գնումներից: Շաբաթվա երկրորդ կեսը լավագույն ժամանակն է կորցրածը հետ բերելու համար: Դուք հեշտությամբ կարող եք ավարտին հասցնել ցանկացած բարդ գործ:

ԿԱՐԻՃ- Չի բացառվում, որ շաբաթվա սկզբին ընկերները կառաջարկեն մասնակցել գործնական նախագծի մշակմանը, բայց դրանք լուրջ չեն լինի: Շաբաթվա երկրորդ կեսը կարող է հարուստ լինել զուգադիպություններով եւ ճակատագրական պատահականություններով, ուստի խորհուրդ է տրվում ուշադիր լինել երազների եւ նախանշանների նկատմամբ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Շաբաթվա սկզբին ձեզ կառաջարկեն նոր աշխատանք կամ աշխատավարձի վճարման նոր համակարգ: Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ կլինի մասնագիտական նոր գաղափարներով եւ փորձնական առաջարկներով: Տղամարդիկ, եթե նախաձեռնություն ցուցաբերեն, կարող են հեռանկարային ծանոթություններ հաստատել:     

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Շաբաթվա սկիզբը հարմար կլինի թե բիզնեսի, թե անձնական գործերը կարգավորելու, թե ճանապարհորդության համար: Եթե վաղուց մտածում եք արտասահման մեկնելու մասին, ապա այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկեք: Շտապեք, քանի որ շաբաթվա երկրորդ կեսին ձեզ նման հնարավորություն չի տրվի:      

ՋՐՀՈՍ-
Շաբաթվա առաջին կեսին լուրջ գործեր մի ձեռնարկեք, պահպանեք առողջությունը եւ փողը: Ուշադիր եղեք ձեր արտահայտությունների նկատմամբ, որպեսզի որեւէ մեկին անզգուշորեն չվիրավորեք: Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք դիմել ղեկավարությանը որեւէ խնդրանքով կամ առաջարկով:

ՁԿՆԵՐ-
Շաբաթվա առաջին կեսին խուսափեք շրջապատի հետ բախումներից: Նույն կերպ վարվեք նաեւ տանը: Անհաջողությունները հիմնականում կհետեւեն տղամարդկանց, իսկ կանայք կարող են չանհանգստանալ: Շաբաթվա երկրորդ կեսին շրջապատի հետ հարաբերությունները մի փոքր կկարգավորվեն, բայց չեք կարող խուսափել ավելորդ ծախսերից: