Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 31 Մարտ 2015 00:00

ԻՆՉՊԵՍ ՀՐԱԺԱՐՎԵԼ... ՆՎԵՐԻՑ


- Ժողովրդական խոսք է, որ նվեր ստացած ձիու ատամները չեն հաշվում: Տատիկս ցանկանում է ինձ նվիրել 600 քմ հողակտոր: Նվիրատվության պայմանագիրը կնքել ենք, պետական գրանցում կատարել, որից հետո պարզվեց, որ միայն այդ հողակտորի գույքահարկի պարտքը կազմում է մոտ 1 000 000 ՀՀ դրամ:
Ինչպե՞ս կարող եմ հրաժարվել նվերից:
Ժաննա
-Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 597 հոդվածի` նվեր ստացողն իրավունք ունի մինչեւ նվերն իրեն հանձնելը` հրաժարվել դրանից: Նվերն ընդունելուց հրաժարվելը պետք է կատարվի նվիրատվության պայմանագրի համար սահմանված ձեւով: Այն դեպքում, երբ նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը գրանցված է, նվերն ընդունելուց հրաժարվելը նույնպես ենթակա է պետական գրանցման:

ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵԼ-ՉՀԵՏԱՁԳԵԼԸ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇԵԼԻՔՆ Է

- Կենտրոնի դատարանում գործ ունեմ: Ես գիտեմ, որ օրենքով կետ կա, որ ապացույցներ տրամադրելու համար դատարանը պետք է նիստը հետաձգի եւ ժամկետ տա: Նիստի ժամանակ միջնորդեցի, որ դատարանը հետաձգի, որ ապացույցներ ներկայացնեմ, դատարանը մերժեց եւ նշանակեց վճռի հրապարակման օր: Արդյոք ճի՞շտ է դատարանը: Ես շատ վիրավորված եմ:
30 տարվա մանկավարժ
-Դատարանի կողմից գործի քննությունը հետաձգելը, կարծում եմ, դատարանի իրավունքն է եւ ոչ պարտականությունը, ուստի դատարանն իր այդ իրավունքն իրականացնում է հայեցողական իրավազորությամբ` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից: Առավել եւս, Ձեր գրածից հասկացվում է, որ Դուք գտնվել եք դատաքննության փուլում, որտեղ օրենսդիրը կաշկանդում է Ձեզª ներկայացնել լրացուցիչ ապացույցներ` սահմանելով որոշակի կանոններ` այն ներկայացնելու համար:

ՆՎԵՐ ՍՏԱՑՈՂԸ
ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՀԱՅՏ ՄՆԱԼ

- Մորաքույրս ինձ լիազորագիր է տվել, որպեսզի իրեն սեփականության իրավունքով պատկանող ողջ գույքային միավորները նվիրեմ 3-րդ անձի` առանց անուններ տալու: Նոտարական գրասենյակում ինձ տեղեկացրել են, որ այդ լիազորագիրն իրավաբանական ուժ չունի: Բացի այդª իրավունք ունի՞ մորաքույրս նվիրել համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
Գարիկ, մշտական ընթերցող:
-ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 599 հոդվածի 5-րդ կետի ուժովª ներկայացուցչին տրված լիազորմամբ պարտադիր պետք է նշվի նվեր ստացողի (նվիրառուի) անունը, ինչպես նաեւ նվիրատվության առարկան: Հակառակ պարագայում օրենսդիրն այդպիսի լիազորագիրը դիտում է առոչինչ:
Ինչ վերաբերում է համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը նվիրելուն, ապա նման իրավունք կա: Պայմանով, որ համատեղ սեփականության բոլոր մասնակիցները տան իրենց համաձայնությունը` ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 198 հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի
հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով