Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Մենք տեսնում ենք, որ այսօր Վաշինգտոնի ճնշման ներքո կանգ է առել Հարավ-Արեւելք գծով` Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ, ընդհանուր եվրոպական տարածքի ձեւավորումը:
Ավելորդ է կրկնել, որ ներկայում ԵՏՄ-ն շատ բարդ պայմաններում է աշխատում: Դրանք ե՛ւ գլոբալ ճգնաժամային երեւույթներն են, ե՛ւ անօրինական ճնշումը, իսկ եթե ճշգրիտ եւ անկեղծ լինենք, դա կոպիտ շանտաժ է` տնտեսական եւ քաղաքական, Բրյուսելի եւ Վաշինգտոնի կողմից ամեն տեսակ պատժամիջոցի տեսքով, եւ, ընդհանուր առմամբ, իհարկե, միջազգային լարվածության ուժեղացում:
Դրանով իսկ ավելի արդիական է նոր, անվտանգ, կայուն եւ քաղաքականակենտրոն աշխարհակարգի ձեւավորման հարցը: Դա նշանակում է, որ ուժի կենտրոնները չեն դիմակայում, այլ գործակցում են միմյանց հետ, լուծում են իրենց ներազգային խնդիրները ոչ թե ի վնաս ուրիշների, այլ հենվելով աշխարհի բոլոր տարածաշրջանների հետ փոխշահավետ, կառուցողական գործակցության վրա: Այսօր ստեղծված իրավիճակը միայն արագացնում է "Հյուսիս-Հարավ" առանցքով համագործակցությունը` Մուրմանսկից մինչեւ Դելի, Շանհայ եւ Հանոյ:
Անօրինական պատժամիջոցների հետեւանքով առաջացած բարդություններն այժմ ոչ միայն հաջողությամբ հաղթահարվում են, այլ նույնիսկ նպաստում են եվրասիական ինտեգրմանը:

ՍԵՐԳԵՅ ՆԱՐԻՇԿԻՆ