Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Օրացույց

2 ԱՊՐԻԼ 2015

Էրդողանը կարծում է, որ կարող է որպես հաղթող սուլթան` տեղ զբաղեցնել մյուս սուլթանների շարքում, սակայն Ռեջեփ փաշան պետք է հրաժարվի նեոօսմանիզմի գաղափարախոսությունից եւ ներողություն խնդրի տարածաշրջանի մեծ ազգերից...
Ռեջեփ փաշան, միջամտելով տարածաշրջանի երկրների ներքին գործերին, մասնակից է եղել Սիրիայում ավելի քան 130 հազար անմեղ մարդկանց սպանությանը: Կարծում եմ` ներկա պայմաններում Էրդողանը պարզապես չի կարող այցելել Իրան:
Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ

ՄԱՆՍՈՒՐ ՀԱՂԻՂԱԹՓՈՒԼ


2 ԱՊՐԻԼ 2015

Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2-ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը: Սա խորհրդանշական իրադարձություն է` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:
Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարեւոր ներդրում կատարեց ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում:

ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ



Հայկական կողմը վարելով ճիշտ քաղաքականություն` ապահովում է ռազմաքաղաքական բալանս: Ագրեսիայի դեպքում մենք աջակցություն ենք ստանում ՀԱՊԿ անդամ երկրներից եւ Ռուսաստանից: Մեր անվտանգությունը տարածաշրջանում ապահովված է գլոբալ մակարդակով: Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, Հայաստանը միջամտելու է: Այդ դեպքում Ադրբեջանն ստիպված է լինելու հարձակվել Հայաստանի վրա, իսկ մեր սահմանները պաշտպանված են, մենք Ռուսաստանի հովանու ներքո ենք, Ռուսաստանն Ադրբեջանին թույլ չի տա պատերազմ սկսել: Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է, նա երբեք նման քայլի չի դիմի, որովհետեւ սա բերելու է ՀԱՊԿ-ՆԱՏՕ կամ Ռուսաստան-Թուրքիա հակամարտության, որը բացառվում է, դրան ոչ մի գերտերություն ուղղակիորեն չի գնա:
Ադրբեջանն այս կերպ (սադրանքներով-խմբ.) փորձում է փոքր հաջողությունների հասնել, չէ՞ որ ռազմական բյուջեից մեծ ծախսեր է անում: Այսկերպ փորձում է նաեւ Հայաստանում եւ Ղարաբաղում բնակչության մեջ վախ մտցնել, խթանել արտագաղթը, հասնել այն բանին, որ Հայաստանում մնա 1 միլիոն հայ, նոր իրենց հարցերը լուծեն: Ադրբեջանը փորձում է նաեւ ճնշում գործադրել Մինսկի խմբի համանախագահների վրա, հօգուտ իրենց հարցի կարգավորման տարբերակներ մշակել, ինչպես նաեւ շանտաժի ենթարկել Ադրբեջանի նավթը շահագործող երկրներին:

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ