Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Աստղագուշակ
Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 00:00

3 - 9 ապրիլ



ԽՈՅ- Շաբաթվա սկզբին ցանկություն կունենաք բոլորին հրամայել, բայց դա ոչ մեկին դուր չի գա: Այնպես որ, մարդկանց հանգիստ թողեք եւ զբաղվեք ձեր գործերով, քանի որ կարող եք շատ բանի հասնել: Շաբաթվա երկրորդ կեսին, երբ բոլորը տքնաջան կաշխատեն, դուք կարող եք հանգստանալ: Այդ օրերին դուք կունենաք գերազանց տրամադրություն:

ՑՈՒԼ- Շաբաթվա սկզբին մնացեք ստվերում եւ որեւէ լուրջ քայլ մի ձեռնարկեք, քանի որ ձեզ անընդհատ կտանջեն կասկածները: Խուսափեք շփումներից: Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք հետ բերել կորցրածը, բայց այդ նպատակով պետք է շատ աշխատեք: Ցանկացած լուրջ գործ հաջողությամբ կարող եք ավարտին հասցնել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Առավոտվանից մինչեւ երեկո ստիպված կլինեք ընկերների եւ համախոհների հետ զբաղվել ինչ-որ մի նախագծի հարցով: Որեւէ քայլ ձեռնարկելուց առաջ լավ մտածեք դրա հետեւանքների մասին, ուշադիր եղեք ձեր արտահայտությունների նկատմամբ, որոնք կարող են մեծ բախման պատճառ դառնալ:

ԽԵՑԳԵՏԻՆ- Դուք կարող եք ցուցաբերել ձեր ինքնուրույնությունը, անկախությունը եւ առաջնորդ լինելու ձգտումը ու դրանով իսկ գրավել բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունը: Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ կլինի նոր մասնագիտական գաղափարներով եւ առաջարկներով:

ԱՌՅՈՒԾ- Շաբաթվա սկիզբը հարմար կլինի ինչպես բիզնեսի ու կարիերայի, այնպես էլ անձնական հարցերը կարգավորելու եւ ճանապարհորդություն սկսելու համար: Կարող եք համարձակորեն դիմել ղեկավարությանը նոր պաշտոնի ակնկալիքով կամ էլ որեւէ մեկին խոստովանվել սիրո մեջ:

ԿՈՒՅՍ- Շաբաթվա սկզբի համար որեւէ լուրջ գործ մի նախատեսեք, պահպանեք առողջությունը եւ փողը: Հետեւեք ձեր արտահայտություններին, որպեսզի պատահաբար որեւէ մեկին չվիրավորեք: Շաբաթվա երկրորդ կեսին առաջարկներով եւ խնդրանքով կարող եք դիմել ղեկավարությանը:

ԿՇԵՌՔ- Շաբաթվա սկզբին խուսափեք շփումներից, բախումներից: Անհաջողություն կունենան հիմնականում տղամարդիկ, իսկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են չմտահոգվել: Ամենասարսափելին կարող է այն լինել, որ սիրելի տղամարդը կհրաժարվի գնել թանկարժեք զգեստ: Շաբաթվա երկրորդ կեսին խուսափեք խոշոր գնումներից:

ԿԱՐԻՃ- Եթե ցանկանում եք նոր գործ ձեռնարկել, փորձեք ստանալ գործընկերների եւ համախոհների աջակցությունը: Լուրջ թվացող առաջարկ ստանալու դեպքում լավ մտածեք դրա հետեւանքների մասին: Իսկ եթե ձեզ բիզնեսում գործընկերության առաջարկ արվի, այդ դեպքում տվեք ձեր համաձայնությունը: Շաբաթվա երկրորդ կեսին պահպանեք առողջությունը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ-
Շաբաթվա սկզբին կշարունակեք հանգստյան օրերի զվարճանքներըª մոռանալով, որ աշխատանքային շաբաթը սկսվել է: Այդպես կշարունակվի մինչեւ հինգշաբթի: Պատանիները կսիրահարվեն, իսկ չափահասները կտարվեն իրենց ստեղծագործական ծրագրերով, բայց կարող է նաեւ հակառակը լինել:    

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Շաբաթվա սկզբին ստիպված կլինեք լուծել ընտանեկան խնդիրներ, օրինակ, կկարգավորեք ծնողների հետ հարաբերությունները: Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք զվարճանալ եւ որեւէ լուրջ գործ չձեռնարկել, բայց լուրջ գործ ձեռնարկելու դեպքում կհասնեք հաջողության:         

ՋՐՀՈՍ- Ձգտեք շաբաթվա սկզբի համար որեւէ լուրջ գործ, ուղեւորություն չնախատեսել. անհաջողության կմատնվեք: Շաբաթվա երկրորդ կեսը հաջող կլինի ցանկացած ընտանեկան գործ կատարելու, հարազատների հետ հաշտվելու առումներով: Իսկ աշխատավայրում պարզապես ձեզ կնախանձեն:

ՁԿՆԵՐ- Շաբաթվա սկզբին հետեւեք ձեր առողջությանը եւ խնայեք փողը: Խուսափեք որեւէ ֆինանսական արկածախնդրության մեջ ներգրավվելու առաջարկներից: Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք շրջապատի մարդկանց ցույց տալ ձեր ինտելեկտի ուժը, որը կնկատվի եւ ըստ արժանվույն կգնահատվի: