Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 00:00

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ


Համարվում է, որ մարդկությանը հայտնի ամենագլխավոր, ամենահզոր, ամենաիմաստուն, ամենաշատ տպաքանակով, ամենաշատը թարգմանված, ամենա-ամենա… գիրքը` Աստվածաշունչն է: Ընդ որում, դա փաստում են ինչպես քրիստոնեական համայնքը, այնպես էլ` մնացյալ: Այդքանից հետո ձեռնպահ ենք մնում` օգտվելու այդ անսպառ հարստությունից:
Ժամանակին Ջորջ Վաշինգտոնը, հասկանալով աստվածաշնչյան հզորության խորհուրդը, հրապարակել Է հետեւյալ թեւավոր խոսք դարձած, ես կասեի, կարեւորագույն իրավանորմը. "Անհնար է աշխարհը ճիշտ կառավարել, առանց Աստծո եւ Աստվածաշնչի": Մեծ եւ հզոր երկրներից մեկի` ԱՄՆ-ի այս առաջնորդը, կրողը լինելով այնպիսի մի պետության, որտեղ քրիստոնյաներից բացի` տասնյակ կրոնների ներկայացուցիչներ էին ապրում, տվյալ իրավանորմ դարձրած թեւավոր խոսքով, կարծում եմ, ոչ թե վեր դասեց քրիստոնյաներին այլ կրոն դավանող ազգերից, այլ ամրագրեց Աստվածաշնչի հեգեմոն դերը մնացյալ գրերից, առանց որի` անհնարին է աշխարհը ճիշտ կառավարել: Փաստեմ, որ աստվածաշնչյան այս գանձարանում տեղ կա բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց համար: Մասնավորապես, իրավական հարթության վրա տրվում է սպառիչ մեկնումը, ինչպես ընտանեկան իրավունքի եւ անձի ազատության, կյանքի իրավունքի, այնպես էլ` աշխատանքի եւ սեփականության: Ավելին, պետական այրերի համար տրված է ե՛ւ գործադիր իշխանության մեկնումը, ե՛ւ օրենսդիր, ե՛ւ դատական: Աստվածաշնչյան կարեւորագույն դրույթներից է` անձի արժանապատվությունը, որը համարվում է բնական իրավունքի բաղկացուցիչ մասը:
Չխորանալով աստվածաշնչյան գաղափարախոսության եւ արդի երկրների գաղափարախոսության տարբերության միջեւ, իմ խորին համոզմամբ, այդ վիհը հնարավոր է փոքրացնել ու վերացնել, եթե իրավունքը, որը երկնային աստվածաշնչյան իրավանորմ է եւ իրողություն, լինի գերակա, քան մահկանացուների կողմից գրված օրենքները, ինչպես նաեւ պարտադիր պայման դիտվի, որպեսզի օրենքը համապատասխանեցվի իրավունքի հետ: Հակառակ դեպքում` լավագույնը կունենանք չգործող օրենքներ, իսկ վատագույն դեպքում` օրենքներ, որոնք կործանարար են տվյալ հասարակության ու պետության համար (նայեք ձեր շուրջը եւ կտեսնեք նմանօրինակ բազում եւ բազմապիսի օրինակներ):
Աստվածաշունչը պետք է լինի կենարար ջուրը եւ հիմնաքարը նրանց համար, ում գործողություններից կամ գործելակերպից է նաեւ կախված, թե ինչպիսին կլինի երկիրը, պետությունը, հայրենիքը, հասարակությունը, ընտանիքը եւ այլն:
Քրիստոնեական ողջ համայնքն այս օրերին նշում է Սուրբ զատիկը: Այս օրերին ինձ բռնեցի հետեւյալ գիտակցումի մեջ. երեք բան մեր առօրյայում դժվար ենք ասում միմյանց.
Ա) Ես քեզ սիրում եմ
Բ) Ներիր
Գ) Օգնիր:
Քրիստոսի հարության այս օրերին արժե մտածել դրա մասին: Արդյո՞ք, երջանիկ լինելու բանալին, որից հետո օգտվելու ենք աստվածային գանձարանից` այս խոսքերի խորհուրդը ընկալելու եւ կիրառելու մեջ չէ:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեւ գրուպ" փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով