Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Օրացույց

9 ԱՊՐԻԼ 2015

Շատերը խուսափում են կամ ավելի ճիշտ` ձեռնպահ են մնում` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ. հարաբերությունները Թուրքիայի հետ, շատ կառավարություններ հաշվի են առնում աշխարհաքաղաքական մոտեցումները, այլ ոչ թե արժեքները: Ցավոք սրտի, գոյություն ունեն մի շարք քաղաքական եւ տնտեսական շահեր, որոնք միջազգային հանրությանը խոչընդոտում են  չարիքի դեմ պայքար մղել:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ


9 ԱՊՐԻԼ 2015


Ես հիշում եմ 2010թ. ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովում ունեցած հանդիպումը: 46 սենատորներից եւ ոչ մեկը, այդ թվում նրանք, որոնք դեմ քվեարկեցին, մեզ հետ զրույցում չէին հերքում այդ հանցագործությունը: Բոլորն ասում էին, որ Ցեղասպանությունը պետք է ճանաչել եւ դատապարտել: Իսկ պատճառը, թե ինչու չեն անում, ասեմ` շահերի մեջ են` տնտեսական եւ քաղաքական:

ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ



Երբ ասում են, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չպիտի լինի` սա ինձ համար բացարձակ անհասկանալի եւ անընդունելի օրակարգ է: Անհարմար է, որ մեզ հիմա հետեւեն ոչ բարեկամ հարեւան երկրների խորհրդարանները: Այսօր մենք այս հարցը տանում ենք քննարկման այլ տիրույթ, փորձում ենք տանել հակադրությունների մի դաշտ, որը պատիվ չի բերում որեւէ մեկին: Հայոց ցեղասպանության հարցը պետք է լինի քաղաքական օրակարգում, բայց ասել, որ այդ հարցը չպետք է լինի մեր օրակարգում, եւ դրա մասին չպետք է խոսենք միջազգային հարթակներում, սա բացարձակ անհասկանլի ձեւակերպում է: Այս հարթակից ոչ թե Էրդողանին պիտի նամակներ, sms-ներ գրենք, այլ պետք է միջազգային հարթության հետ ճիշտ, գրագետ աշխատենք:

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ