Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Աստղագուշակ
Ուրբաթ, 10 Ապրիլ 2015 00:00

10 - 16 ապրիլ



ԽՈՅ- Ծայրահեղությունների հետևից մի՛ ընկեք. դա վնաս է ձեր առողջությանը: Պետք չէ թեթև վիճաբանությունը բուռն կռվի վերածել: Աստղերը հուշում են, որ ձեզ անհապաղ հանգստանալ է պետք: Ընդհանուր առմամբ շաբաթը նպաստավոր է թե՛ գործնական, թե՛ անձնական հարցերում: Չորեքշաբթի կամ հինգշաբթի ձեզ անսպասելի ու հուզիչ հանդիպում է սպասում:

ՑՈՒԼ- Հիանալի հնարավորություն կունենաք ընկերների, մտերիմների հետ ուրախ ժամանակ անցկացնելու: Դա դրական լիցքեր կհաղորդի ձեզ: Այնուամենայնիվ, մի մոռացեք նաև աշխատանքի և հատկապես ընտանեկան պարտականությունների մասին: Ի դեպª շաբաթվա ընթացքում եկամտաբեր առաջարկներ կստանաք: Դրանք ոչ միայն եկամտաբեր, այլև հեռանկարային կլինեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Աստղերը խորհուրդ են տալիս հնարավորինս վճռական լինել և առանց վարանելու քայլել դեպի ձեր նպատակը: Ճիշտէ, կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն խանգարել ձեզ, սակայն այս շաբաթ աստղերը հովանավորում են ձեզ. դուք որևէ խնդիր չեք ունենա: Հանգստյան օրերին օգնեք ընտանիքի անդամներին:

ԽԵՑԳԵՏԻՆ-
Այս շաբաթ ինչ¬որ բանի պատճառով սրտնեղելու եք. ձեզ կփորձեն մեղադրել ինչ-ինչ հարցերում: Աստղերը խորհուրդ են տալիս տրամադրությունը դատարկ բաներից չփչացնել: Ավելին` փորձ եք թեթև վերաբերվել ձեր խնդիրներին և լավատես լինել կյանքի նկատմամբ:

ԱՌՅՈՒԾ- Շաբաթվա առաջին մի քանի օրը ծանրաբեռնված կլինեք թե՛ տնային, թե՛ աշխատանքային գործերով: Հնարավոր է` ձեզնից պարտքով գումար խնդրեն: Այնուամենայնիվ, զգուշացեք ավելորդ առատաձեռնությունից: Աստղերը զգուշացնում են նաև, որ հնարավոր է« որ գումար կորցնեք:

ԿՈՒՅՍ- Մի՛ խուսափեք օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր ձեզ կդիմեն այս շաբաթ: Աստղերը խորհուրդ են տալիս հուսահատության պահերին չկորցնել լավատեսությունը և ոչ մի դեպքում ծայրահեղությունն երի չդիմել: Սովորեք բաց աչքերով նայել իրականությանը: Վստահ եղեք ձեր ուժերին և հնարավորություններին:

ԿՇԵՌՔ- Այս շաբաթը մեծ բարձունքներ ու հաղթանակներ չի խոստանում: Հազիվ թե ձեր կյանքում էական փոփոխություններ լինեն: Հնարավոր է` նույնիսկ ձանձրանաք, սկսեք մտածել կյանքի ընթացքը հիմնովին փոխելու մասին: Աստղերը խորհուրդ են տալիս չմերժել այն աշխատանքը, որը կառաջարկեն ձեզ շաբաթվա երկրորդ կեսին:

ԿԱՐԻՃ- Շաբաթը գերծանրաբեռնված է: Շատ զգացմունքային կլինեք, ինչը սակայն կխանգարի անաչառ լինել վերջին իրադարձությունները վերլուծելիս: Աշխատեք սառը ուղեղով դատել, որպեսզի կարողանաք, ի վերջո, զանազանել առաջնայինը երկրորդականից: Աստղերը խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ կանգ առել և շունչ քաշել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Հիշե՛ք` "ամեն փայլող բան չէ, որ ոսկի է" իմաստուն խոսքը: Այս շաբաթ աշխատեք չտարվել առաջին տպավորություններով և գերագնահատել նոր ծանոթների արժանիքները: Դեռ վաղ է նրանց մասին ստույգ կարծիք կազմելու համար: Աստղերը խորհուրդ են տալիս վերանայել և իմաստավորել ձեր և սիրելի մարդու հարաբերությունները:     

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-
Խուսափեք սթրեսներից և հատկապես` զայրանալուց: Իսկ եթե զգում եք, որ ձեր նյարդերն արդեն լավ վիճակում չեն, անպայման բժշկի դիմեք: Աստղերը խորհուրդ են տալիս ավելի համարձակ լինել որոշումներ կայացնելիս: Ավելին` ցանկալի է, որ որոշումներն ինքներդ կայացնեք, ոչ թե առաջնորդվեք ուրիշների կարծիքով:        

ՋՐՀՈՍ- Հակված կլինեք մելամաղձոտ տրամադրության: Որպեսզի թախիծը չհամակի ձեզ ողջ շաբաթվա ընթացքում, աշխատեք հեռու վանել մռայլ մտքերը: Հնարավորինս շատ շփվեք մտերիմների հետ: Աստղերը խորհուրդ են տալիս չծուլանալ և անպայման ավարտին հասցնել կիսատ թողած գործերը:

ՁԿՆԵՐ- Շաբաթվա առաջին օրերին կարևոր նորություն կիմանաք: Աստղերը խորհուրդ են տալիս չգերագնահատել ձեր իրական հնարավորությունները. մի՛ փորձեք անել այն, ինչը վեր է ձեր ուժերից: Ի դեպª հնարավոր է ձեզ խաբված զգաք: Դրանից խուսափելու համար մի՛ անկեղծացեք առաջին հայացքից վստահելի թվացող մարդկանց մոտ: