Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Թվում է, թե մարդկությունը անկարող է վերջ դնել անմեղ արյան թափվելուն: Թվում է, թե այն ոգեւորությունը, որ առաջացել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, այժմ արդեն հօդս է ցնդում: Թվում է, թե մարդկությունը այլեւս հրաժարվում է տեռորի օրենքով պատճառված սեփական սխալների վրա սովորելուց, քանի որ այսօր նույնպես կան այնպիսինները, ովքեր փորձում են վերացնել այլոց` քչերի ձեռքերով եւ պարզապես մի կողմ են քաշված մյուսների հանցակից լռությամբ: Մենք դեռեւս չենք հասկացել, որ "պատերազմը խելագարություն է", "մի անզգա արյունահեղություն":
Սիրելի հայ քրիստոնյաներ, ցավով լցված մեր սրտերը միաժամանակ հուսառատ են Աստծո հարությամբ, եւ մենք այսօր ոգեկոչում ենք այդ ողբերգական իրադարձության, այդ անսահման եւ անիմաստ կոտորածի հարյուրամյակը, որի դաժանությունը ձեր նախնիները ստիպված եղան վերապրել: Կարեւոր է, եւ  հիրավի մեր պարտքն է հարգել նրանց հիշատակը, քանի որ երբ հիշողությունն է մարում, չարիքն այդ վերքերը նորոգում է: Թաքցնել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու:

Նորին Սրբություն
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս