Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Ուելսի արքայազն, Ձերդ վսեմություն (Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջ-խմբ.),
...Հայոց ցեղասպանության հիշատակի օրը` ապրիլի 24-ին, մասնակցելով թուրքական իշխանությունների կազմակերպած թատերախաղին, Դուք ոչ միայն չեք հարգի Գալիպոլիում զոհված բրիտանահպատակների հիշատակը, այլեւ կանարգեք նրանց եւ անանց բիծ կդնեք բրիտանական գահի ու Ձեր երջանկահիշատակ նախորդի` Ջորջ V-ի հիշատակի վրա: Չէ՞ որ օսմանյան լծից հայ ժողովրդի ազատագրումը եղել է Առաջին աշխարհամարտի մեջ մտնելու Բրիտանական կայսրության` նրա միապետի ու կառավարության, հիմնական պատճառներից եւ պաշտոնապես հայտարարված նպատակներից մեկը:
Գոնե հիմա մի պղծեք նաեւ հայերի ազատության համար զոհված Ձեր զինվորների ու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արքաների ժառանգներին վայել չէ ստատիստի դերը` ուրիշի խաղի մեջ:
...Եթե Բրիտանական կայսրությունը 19-րդ դարում մի քանի անգամ կանխած չլիներ Օսմանյան կայսրության տրոհումը, ապա հայերը չէին ենթարկվի ցեղասպանության ու երջանիկ կապրեին իրենց հազարամյա հայրենիքի մեջ ու ամեն ապրիլի 24-ին չէին մորմոքի իրենց կորուստը:

"Մոդուս Վիվենդի" կենտրոնի
ղեկավար, նախկին դեսպան

ԱՐԱ ՊԱՊՅԱՆ