Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Օրացույց

16 ԱՊՐԻԼ 2015

Դուք գիտեք` ես չեմ ցանկանում միջամտել Թուրքիայի հետ Պապի առճակատմանը: Պապին աշխարհում այնքան հեղինակավոր մարդ եմ համարում, որ նա ձեւը կգտնի մեր մոլորակի բոլոր մարդկանց հետ բացատրվելու` անկախ նրանց դավանանքից: Նա անկեղծ մարդ է եւ գիտի առարկան, որի մասին խոսում է:
ՎԼԱԴԻՄԻՐ
ՊՈՒՏԻՆ


16 ԱՊՐԻԼ 2015


Հայերը ցեղասպանվել են ոչ թե կրոնի պատճառով, այլ ցեղասպանությունը պանթուրքական գաղափարախոսության մասն էր` միտված պանթուրքական պետության ստեղծմանը, որտեղ մյուս ազգությունները որպես այդ պլաններին խոչընդոտ էին ընկալվում, ինչպես որ հայերը: Հետեւաբար, երիտթուրքերը կազմակերպեցին այս ցեղասպանությունը: Կրոնը գործոն չէր, պարզապես նրանք հիմա փորձում են քրիստոնեության եւ իսլամի միջեւ այդպիսի զգացմունքային պահ սադրել, ինչն անընդունելի է:

ԱՐԱՄ Ա կաթողիկոս


"Թուրքիան փորձում է ճնշումներ գործադրել, ես կասեիª շանտաժի ենթարկել միջազգային կառույցների, բազմաթիվ երկրներիª սակայն դժվար թե այս հարցում հաջողություն ունենա... Ի՞նչ է տալիս դեսպանների հետկանչը: Lավ հիշում ենք, որ հետկանչից հետո ստիպված են լինում նրանց հետ վերադարձնել: Եվրոպական 28 երկիր ներկայացնող խորհրդարանն է երեկ բանաձեւ ընդունել: Լավ է, որ Անկարայում գոնե գիտակցել ենª 28 երկրից հետ չեն կանչել դեսպաններին: Հակառակ դեպքում թուրք դեսպանների համար գործազրկության լուրջ խնդիր կառաջանա: Թուրքիայի իշխանությունների արձագանքը հիշեցնում է ցուգցվանգում հայտնված շախմատիստի, որի ամեն հաջորդ քայլ ավելի է բարդացնում նրա դիրքերը":

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ