ԻՆՉՈՒ ԱՄՆ-Ը ՀՐԱԺԱՐՎԵՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ![]() Այդ է մասնավորապես պնդում քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ. - Այս հարցում կարող են լինել քաղաքական այնպիսի շարժառիթներ, որոնց մենք ծանոթ չենք: Հայաստանին դրսից ցուցաբերվող օգնություններն այնքան փոքր են, որ Ամերիկայի բյուջեի համար դա կազմում է չնչին գումար: Սա էլ հիմք է տալիս ենթադրելու, որ ֆինանսական աջակցության կրճատումները պայմանավորված են ոչ թե բյուջեի, այլ ուրիշ խնդիրներով: Չեմ կարծում, որ այստեղ դեր է խաղացել դեպի ԵՏՄ մեր կողմնորոշումը, քանի որ Եվրոպան համագործակցելու համար Հայաստանին անընդհատ մեսիջներ է հղում: Հասարակական-քաղաքական գործիչ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԸ փաստեց. - Այս ամենով Ամերիկան պարզապես ցանկանում է մեզ վախեցնել: Մեզ ցույց են տալիս այնպիսի դուռ, որտեղ Ադրբեջանի հետ հաշտեցումն իրականություն դառնա: Խորապես համոզված եմ, նման հաշտեցում առանց արյունի չի կարող լինել: Իսկ այն խնդիրները, որոնք լուծում ու առաջ է քաշում ԱՄՆ-ը, տեղավորվում է մեկ սցենարի մեջ` պարտադրել հայերին այնպիսի հաշտեցում, որն իր սրտով կլինի: Այս ամենը պարտադրանքների շարքից է: Չի բացառվում, որ սոցիալական առումով Ամերիկան կրճատի կամ դադարեցնի որոշակի ծրագրեր: Չեմ կարող չնկատել, որ Ամերիկայի այս քայլը պայմանավորված է նաեւ Հայաստանի` ԵՏՄ-ն անդամակցելու հետ: Ե՛վ դեսպանի, ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ամերիկայի ներկայացուցչի մոտեցումներն ունեն մեկ նպատակ` Թուրքիայի հետ հարաբերություներ եւ Ադրբեջանի հետ չիրականանալիք հաշտեցում: "Նորավանք" գիտակրթական հիմնադրամի տնօրեն ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ընդգծեց. - Իմ կարծիքով` հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված Ամերիկայի ջանքերի կրճատման դեպքում այդ երկրների հետ մեր հարաբերություններն այդքան էլ չեն տուժելու: Ամերիկայի կողմից իրականացվող հաշտեցմանն ուղղված ծրագրերն առաջին հայացքից բավականին լուրջ ծրագրեր էին, սակայն մինչ օրս մենք չենք տեսել դրական արդյունք: Եթե լիներ, միայն ուրախ կլինեինք: Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում` պարզելու հասարակության տեսակետը Հայաստանում ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծրագրերի եւ ֆինանսական աջակցության կրճատման վերաբերյալ: 1. Թող այդ ծրագրերի հաշվին փող աշխատողները դարդ անեն: Իսկ ընդհանրապես, հուսանք, որ թուրք-ադրբեջանական տարաբնույթ "փառատոներից" պկրծնենք- 62%: 2. ԵՏՄ-ին անդամակցելուց հետո սպասելի էր, որ Ամերիկան անիմաստ կհամարի Հայաստանում "հեղափոխությունների" ֆինանսավորումը- 23%: 3. Այդ ծրագրերի կրճատումը կարող է որոշակի բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի ե՛ւ տնտեսության, ե՛ւ կրթության վրա- 11%: 4. Դժվարանում է պատասխանել- 4%: ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|