Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 17 Ապրիլ 2015 00:00

"ՆԻՍՅԱ ՏՈՒՐԻՍՏԸ" Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ


Հայտնի է, որ ապրիլի 24-ի հետ կապված` Հայաստան կժամանեն մեծ թվով արտասահմանցիներ եւ սփյուռքահայեր: Ավելին. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ մեծաքանակ հյուրեր սպասվում է նաեւ դրան հաջորդող ամիսներին: Եվ ինչպե՞ս մեր տեղական չարչիները չօգտվեն այդ փայլուն հնարավորությունից...
Հայաստան ժամանած հյուրերի գրեթե 99 տոկոսը տեղավորվում է հյուրանոցներում, եւ այն, որ դեռ ամիսներ առաջ են հասցրել գները մինչեւ վեր թռցնել, նոր բան չէ: Միայն թե, այն հյուրանոցները, որոնց դիմեցինք, միանգամայն հակառակն են պնդում, թեª գնային քաղաքականությունն ապրիլի սկզբի եւ այսօրվա դրությամբ, մնացել է անփոփոխ: Ավելինª "Իրավունքի" հետ զրույցում  Երեւանի մի քանի բարձրակարգ հյուրանոցներից նշեցին, որ մինչեւ ամսվա վերջ եւ հետո էլ գները նույնն են մնալու: Եվ միայն "Արմենիա Մարիոթ" հյուրանոցից կիսաբերան ընդունեցին, որ ապրիլի սկզբի համեմատ, այսօր տեղի է ունեցել գնային որոշակի փոփոխություն: Թե քանի տոկոս է բարձրացել հյուրանոցի գները, մեր զրուցակիցը չցանկացավ նշել, միայն ավելացրեց, որ այսօրվա դրությամբ հյուրանոցի բոլոր համարներն արդեն ամրագրված են:
Ազատ համարներ չկան նաեւ մյուս բարձրակարգ հյուրանոցներում, որտեղ իրենց տեղերը նախապես ամրագրել են թե՛ արտասահմանցիները, թե՛ սփյուռքահայերը:
Իսկ ահա տնտեսագետ Գագիկ Մակարյանն իրավիճակը նկարագրեց այսպես` ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում, հյուրանոցում գները փոփոխվում են` սեզոնի հետ կապված. "Հայաստանում, եթե նախորդ տարվա մայիսի սկզբի տվյալներով նայենք, ապա գները չեն բարձրացել: Այստեղ գոյություն ունի նաեւ բարոյական կողմ. հյուրանոցները գիտեն, որ ապրիլին շատ հյուրեր են գալու Հայաստան, որոնք արտասահմանցիներ են կամ մեր այն հայրենակիցները, ովքեր աշխատում են արտերկրում: Ուստի նրանց պետք է ընդունեն եւ ճանապարհեն պատշաճ: Այդ պատճառով էլª նրանք չեն թանկացրել հյուրանոցների համարները":
Այն, որ հյուրանոցները չեն բարձրացրել գները, համոզվել է տնտեսագետն անձնամբ, երբ մի քանի օր մնացել է բարձրակարգ հյուրանոցներից մեկում: Ըստ նրա` այս օրերին հյուրանոցները նախընտրում են ավելի հագեցած ձեւով եւ մատչելի գներով  ընդունել հյուրեր, քան ունենան քիչ թվով հյուրեր, ովքեր կվճարեն ավելի շատ: "Ապրիլի 24-ը այնպիսի օր չէ, որի վրա կարելի է փող աշխատել: Մարդիկ հոգեբանորեն տրամադրվել են լավ ընդունել հյուրերին, ովքեր գալիս են իրենց խոնարհումը բերելու անմեղ զոհերի հիշատակին",- շեշտեց տնտեսագետը: Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանում զբոսաշրջային սեզոնը ակտիվ է միայն 7 ամիս, իսկ մնացած 5 ամիսներին պասիվ է, այդ պատճառով էլ, եթե որոշակի գնային փոփոխոթյուն լինի, ապա կլինի շատ քիչ տոկոսով:
Մինչդեռ հյուրանոցային բիզնեսով զբաղվող մեր աղբյուրը, ով համաձայնեց խոսել` միայն անունը չտալու պայմանով, միանգամայն հակառակն է պնդում. "Այո, այս պահին դեռ գները վերջնականապես բարձրացված չեն. դեռ մեծ հոսքեր չկան, եւ հնարավոր չէ այս պահին գները բարձրացնել: Բայց եթե ստուգեք, թե ինչ գներով են համարները տրվելու ամենաեռուն պահինª ապրիլի 24-ից հետո պատվիրողներին, նոր միայն կպատկերացնենք, թե իրականում ինչ պատկեր է: Ասեմ ավելին` շատ հյուրանոցների ծրագրերի մեջ կան, որ այդ նոր գները միառժամանակ պահպանեն: Այն հաշվով, որ, միգուցե, հատկապես Սփյուռքի մեր հայրենակիցներից շատերը հնարավորություն չունեն հենց ապրիլի 24-ին լինել Հայաստանում, բայց նախատեսում են այցելել: Դրանից զատª այս օրերին Հայաստանը լայնորեն գովազդվեց ողջ աշխարհով մեկ, եւ դա էլ է խոստանում այցերի որոշակի աճ: Այսինքնª առաջիկա մի քանի ամիսներին եւս ակնկալվում է հյուրանոցների նկատմամբ մեծ պահանջարկ, իսկ այն, որ հենց պահանջարկն է թելադրում գները, միշտ էլ գործում է":
Իհարկեª սպասելի էր, որ մեր հյուրանոցները կխուսափեն բացահայտ ընդունել գների թանկացման փաստը ¥չբացառենք, որ մեկ-երկուսը պարկեշտ են գտնվել ու չեն մտածել Ցեղասպանության 100-ամյակի հաշվին հավելյալ շահույթ ստանալու մասին¤: Բայց, կարծես թե, նորից կրկնում են միայն տվյալ պահին առավելագույնս եկամուտ ստանալու հին սխալը: Առանց այն էլª Հայաստանում զբոսաշրջային, այդ թվումª հյուրանոցային գներն այն մակարդակի վրա են, որ մեր երկիր ժամանող զբոսաշրջիկը տուն վերադառնալուն պես գերադասում է հնարավորինս շուտ մոռանալ Հայաստանի տեղն էլ, այստեղի գնային մղձավանջներն էլ: Մինչդեռª սա աննախադեպ առիթ է` միանգամայն այլ կերպարով այցելուներին ներկայանալու համար, որ վերադառնան, իրենց հիացմունքը հայտնեն ծանոթ-բարեկամներինª դրանց մի մասին էլ շահագրգռելով Հայաստան այցելել: Բայց չէ, ավելի լավ է մի անգամ մարդկանց տեղը տեղին "կլպել", թե չէ "նիսյա տուրիստը" ո՞ւմ է պետք: Թե չէª զբոսաշրջային քաղաքականություն, երկարաժամկետ ծրագրեր... դա՞ ինչ էր:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ