Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Աստղագուշակ
Ուրբաթ, 17 Ապրիլ 2015 00:00

17 - 23 ապրիլ



ԽՈՅ- Այս շաբաթ ականատես կլինեք մի դեպքի, որը կզարմացնի ձեզ: Այնուամենայնիվ, աշխատեք չմիջամտել, սահմանափակվեք լուռ եզրակացություններով: Ընդհանուր առմամբ, շաբաթը լի է բուռն իրադարձություններով. պատրաստ եղեք թե՛ հաճելի, թե՛ տհաճ անակնկալների: Շաբաթ և կիրակի օրերին փորձեք առանձնանալ ու հանգստանալ:

ՑՈՒԼ- Այս շաբաթ էական փոփոխություններ կլինեն թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում: Ուշադրություն դարձրեք հատկապես շաբաթվա առաջին կեսին արվող առաջարկներին: Եթե առողջական խնդիրներ ունեք, ոչ մի դեպքում ականջի հետև մի գցեք` անպայման դիմեք մասնագետների օգնությանը:  

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Այս շաբաթ աշխատեք ճիշտ տնօրինել ձեր ժամանակը: Եթե ձեզ վերջին ժամանակներս ընկճված եք զգում, մի՛ խուսափեք հաճելի մարդկանց ընկերակցությունից. նրանք կօգնեն, որ ձեր թախիծն ու մռայլ մտքերը ցրվեն: Շաբաթվա երկրորդ կեսը գերլարված է. ծանրաբեռնված կլինեք հատկապես կենցաղային խնդիրներով: Հանգստյան օրերին համեմատաբար ազատ կլինեք:

ԽԵՑԳԵՏԻՆ- Այս շաբաթ ժամանակն է ի վերջո հաղթահարել ծուլությունն ու պայքարել ձեր վաղեմի նպատակին հասնելու համար: Շաբաթն այս առումով ավելի քան նպաստավոր է: Աստղերը խորհուրդ են տալիս վճռական լինել որոշումներ կայացնելիս: Հինգշաբթի օրը անակնկալ հեռախոսազանգ կունենաք, որը կհուզի ձեզ: Հանգստյան օրերն անցկացրեք տանը, զբաղվեք տնային գործերով:  

ԱՌՅՈՒԾ- Այս շաբաթ հատկապես խոստումնալից է երեքշաբթին. հետաքրքիր իրադարձությունները կհաջորդեն մեկը մյուսին: Հիանալի շրջան է կյանքը վայելելու համար: Այնուամենայնիվ, հիշե՛ք` կա նաև սայթաքելու վտանգը: Հանգստյան օրերին ստիպված կլինեք ավարտին հասցնել շաբաթվա ընթացքում կուտակված գործերը:

ԿՈՒՅՍ- Շաբաթը նպաստավոր է նոր գործեր ձեռնարկելու համար: Գուցե շաբաթվա վերջում գերհոգնած լինեք, սակայն տեսնելով ձեր աշխատանքի արդյունքը` հոգեկան բավականություն կզգաք: Շաբաթը հիանալի է նաև անձնական հարաբերությունները կարգավորելու համար: Սիրելի մարդու կողմից մեծ անակնկալ է սպասում ձեզ:  

ԿՇԵՌՔ- Բավական լարված շաբաթ է, բայց միևնույն ժամանակ լի է հարուստ տպավորություններով: Շրջապատված կլինեք հակառակ սեռի ներկայացուցիչներով: Այնուամենայնիվ,  աշխատեք գլուխը չկորցնել երկրպագուների ուշադրությունից: Մի՛ մոռացեք նաև ժամանակ տրամադրել ձեր ընտանիքի անդամներին:  

ԿԱՐԻՃ- Այս շաբաթ կլինեք մեծ միջոցառման ամենաակտիվ մասնակիցներից մեկը: Չի բացառվում, որ արժանանաք գործարար մարդկանց ուշադրությանը և բավական եկամտաբեր աշխատանքի առաջարկ ստանաք: Այնուամենայնիվ, զգուշացեք. ձեզ նախանձում են: Իսկ ահա հանգստյան օրերին մի կողմ թողեք բոլոր գործերը© ժամանակ տրամադրեք ձեզ և ձեր առողջությանը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ-
Այս շաբաթ իրական հնարավորություն կունենաք նոր աշխատանք գտնելու և նոր ընկերներ ձեռք բերելու համար: Պետք չէ վախենալ փոփոխություններից. ավելի նախաձեռնող և համարձակ եղեք: Հնարավոր են հանդիպումներ, որոնք վճռորոշ դեր կունենան ձեր հետագա կարիերայի համար:    

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ ցանկացած որոշում կայացնելիս առաջնորդվել միմիայն սեփական կարծիքով: Բազմաթիվ խորհուրդներ կլինեն, բայց դուք ականջալուր եղեք ձեր ներքին ձայնին:  Այս շաբաթ չեն բացառվում կենցաղային բնույթի խնդիրները, որոնք լուծում կստանան, երբ կարգավորվեն ձեր ֆինանսական հարցերը:       

ՋՐՀՈՍ- Շաբաթվա սկզբին հաճելի նորություն կիմանաք: Դա կօգնի հաղթահարել հոգեկան ընկճվածությունը: Աստղերը խորհուրդ են տալիս վճռական քայլ անելուց առաջ անպայման ծանրութեթև անել: Շաբաթվա հատկապես վերջին օրերին հետևողական եղեք, թե "որտեղից է քամին փչում": Կեղծն ու իրականը իրարից տարբերելու լավագույն միջոցը ինտուիցիային հետևելն է:

ՁԿՆԵՐ- Այս շաբաթ դուք վերջապես կկարողանաք պարզել, թե ովքեր են մեղավոր ձեր անձնական անհաջողությունների համար: Այնուամենայնիվ, մի՛ տրվեք անցյալի հիշողություններին, ապրեք ներկայով և մի՛ անհանգստացեք ապագայի համար: Այս շաբաթ ստիպված կլինեք մեծ համբերություն և զսպվածություն ցուցաբերել անարդարացի մեղադրանքներից պաշտպանվելու համար: