Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 21 Ապրիլ 2015 13:14

ՍՊԱՆՎԱԾ 51-ԱՄՅԱ ԿԻՆԸ
ԵՐԵՔ ՕՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՉԷՐ ԳՆՈՒՄ


Ապրիլի 18-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցավ հերթական սահմռկեցուցիչ դեպքը: Այս անգամª առանձնակի դաժան սպանության զոհ դարձան երկու կին` մայր ու աղջիկ: Տանը տղամարդ չի եղել, կանայք ապրել են միայնակ: 90-ամյա կինն ու նրա 51-ամյա աղջիկը դանակահարվել են: Վերջիներիս մարմնի վրա հայտնաբերվել են դանակով պատճառված բազմաթիվ վնասվածքների հետքեր: Նախնական վարկածով` սպանության նպատակը եղել է գումարի հափշտակությունը:
Նշենք, որ դանակի բազմաթիվ հարվածներով սպանված դուստրը` 51-ամյա Ալվարդ Շահումյանը աշխատել է Կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մարզային  մասնաճյուղում, բայց սպանությանը նախորդած մի քանի օր աշխատանքի չէր գնում. ՙԵրեք օր առաջ զանգահարել էր մեր գործավարին եւ հայտնել, որ դռան մոտ` աստիճանների վրա սայթաքել եւ վայր ընկել, որի հետեւանքով էլ ոտքի ինչ-որ հատվածում կոտրվածք թե ճաք ունիª չհասկացանք: Ասաց, որ բյուլետեն կբերի՚,- մեզ հետ զրույցում ասաց Կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մարզային մասնաճյուղի տնօրեն Մեսրոպ Ղալաչյանը:
Տնօրենը դժվարացավ սպանության որեւէ դրդապատճառ ներկայացնել, միայն ասաց, որ սպանվածը. ՙԳերազանց անձնավորություն էր, սովորական հավաքարարի նման չէր, ֆինանսապես ապահովված անձնավորություն էր: Բայց թե ինչն էր սպանության մոտիվացիան` դժվարանում եմ ասել, արտառոց ոչինչ չենք նկատել, ոչ մեկին ոչինչ չի պատմել: Տարբեր խոսակցություններ են շրջանառվում, իբր իրենք տոկոսով փող տվողներ են եղել, սրան-նրան մեծ գումարներ էին պարտքով տալիս, բայց, համենայնդեպս, ես նման բան առաջին անգամ եմ լսում: Ալվարդն ամուսնացած չէր, ապրում էր մոր հետ, որը հիվանդ էր: Ուներ մի քույր, որը բնակվում էր Մոսկվայում, իսկ քրոջ աղջիկը բնակվում է այստեղ: Ալվարդն արտաքնապես այնքան գեղեցիկ էր, կոկիկ հագնված, ոսկյա զարդերը գցած, որ մարդիկ շփոթվում էին` լսելով, որ նա հավաքարար է:  Հարցնում էին, թե ինչ մասնագետ է  Ալվարդը, երբ ասում  էինք` մեր  հավաքարարն է, մարդիկ զարմանում էին՚:
Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերիª սպանության հիմնական վարկածը գումարն է, որը հիմնված է ընդամենը այն խոսակցության վրա, թե մայր ու աղջիկ տոկոսով փող տվող էին, այսինքնª պետք է, որ տանը մեծ գումար ունենային: Իսկ ահա պակաս համառ չեն այն լուրերը, թե նրանց հետ նման դաժան ձեւով վարվել է Ալվարդի Արթուր անունով սիրեկանը, ով ամուսնացած էր, ընտանիք ուներ, բայց շատ մտերիմ հարաբերություններ ուներ սպանվածի հետ, օրը մի քանի անգամ գնում-գալիս էր իրենց տուն:
Իսկ Քննչական կոմիտեից դեռ միայն տեղեկացնում են. ՙԳործով հարցաքննվել է մի քանի տասնյակ անձ, օրենքով սահմանված կարգով կատարվել են մի շարք խուզարկություններ՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ