Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 21 Ապրիլ 2015 00:00

ԿԳՆԱ ԱՇԽԱՐՀԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒՆ, ԿՈՒՆԵՆԱ ԻՆՔՆԱՄԱՔՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Օրեր անց նշվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Ինչո±ւ եմ ասում նշվելու է, այլ ոչ թե նշելու ենք, որովհետեւ այն արդեն դուրս է եկել հայ համայնքի շրջանակներից, տարածվել աշխարհով մեկ: Ինչպես մեզանից յուրաքանչյուրը, ես եւս ցանկանում եմ այնպիսի մի բան գրեմ, ասեմ, հիշեցնեմ, ցույց տամ, որ ես ավելին կարող եմ ասել, քան ձեզանից յուրաքանչյուրը, բայց… մինչ այդ ցանկանում եմ ասել հետեւյալը.
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ ԼԻՆԵԼ

1. Շնորհակալ եմ Աստծուն, որ ստեղծել է ինձ հայի կերպով եւ ինձ է վերապահված նաեւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ տալ գնահատականներ, հայտնել կարծիք, անել քննադատական դատողություններ:
2. Խոնարհվում եմ Հայոց պետականության, իմ երկրի թագավորի առջեւ, պատրաստ եմ ծառայել երկրիս հզորացման համար, պայքարել երկրում տիրող թուրքից էլ բեթար անօրինականություններ անողների դեմ: Հայր, տուր համբերություն, ուժ, որպեսզի չարտագաղթեմ, ուրիշի երկիրը հզորացնելու համար չօգտագործվեմ որպես գոմաղբ, այլ կրողը լինեմ Արեւային Հայաստանի հզորացմանը:
Մինչեւ 1944 թվականը ՙցեղասպանություն՚ բառը, որպես իրավական կատեգորիա, գոյություն չի ունեցել: 1944թ.-ին իրավաբան Ռաֆայել Լեմկինը տվեց Ֆաշիստական Գերմանիայի կողմից եվրոպական հրեաների սիստեմատիկ ոչնչացման գնահատականը` ցեղասպանություն: Հունարեն գենուս-ցեղ, ազգություն, լատիներեն` ցիդ-սպանել: Տվյալ եզրույթի տակ հասկացել է կոնկրետ գործողություն` ուղղված ազգության, ցեղ-խմբի ոչնչացման: Մեկ տարի անց` Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, ֆաշիստական Գերմանիայի պարագլուխները մեղադրվեցին` մարդկանց նկատմամբ կատարած ծանր հանցագործությունների մեջ, իսկ ՙցեղասպանություն՚ բառը մտավ մեղադրական եզրակացության մեջ, 1948թ.-ի դեկտեմբերի 9-ին, ՄԱԿ-ի կողմից վավերացվեց, եւ արգելվեց անդամ-երկրներին խախտել սույն միջազգային իրավանորմը, ինչպես նաեւ ձեռնարկել լրջագույն միջոցներ` ինչպես այն կանխելու, այնպես էլ տվյալ արարքը թույլ տված անձանց պատժելու համար:
Լինելով նոր իրավանորմ արդի իրավագիտության մեջ` դրա լավագույն մեկնումը տվել է այդ բառի հիմնադիրը` արմատներով հրեա, Լեհաստանի քաղաքացի Ռաֆայել Լեմկինը.
1. Բարբարոսական գործողություններ, որի արդյունքում ուղղակի ոտնձգություններ են կատարվում մարդկանց խմբերի վրա:
2. Տնտեսական բլոկադա, մի քանի խումբ մարդկանց (պետության) ընդդեմ ուրիշ խմբի (պետության) դեմ:
3. Տվյալ ազգի պատմական արժեքների դիտավորյալ ոչնչացում:
4. Մայրենի լեզվի օգտագործման արգելում:
Ցեղասպանության անվան տակ այսօր հասկացվում է ազգի դիտավորյալ ոչնչացում:
Այնքանով, որքանով ցեղասպանություն իրավանորմը ի հայտ է եկել հայերի ցեղասպանությունից հետո, որքանո±վ է իրավաչափ ետ գնալ: Այստեղ, թեպետ կարծիքները կարող են երկփեղկվել, սակայն այն, ինչ կատարվեց երիտթուրքերի կողմից հայերի հանդեպ, միանշանակ տեղակայվում է ՙցեղասպանություն՚ անվան տակ:
Որոշ անձանց կողմից հայ-թուրքական բարեկամության անվան տակ խոսակցություն է տարվում, որպեսզի ուսումնասիրվեն այդ շրջանի պատմական արխիվները: Դրա իրագործումը կործանարար կլինի եւ կբերի երկուստեք արժանապատվության եւ սուբյեկտիվիզմի մոտեցման: Ավելինª մարդկության, ազգության դեմ ուղղված ծանր հանցագործությունը, որը հանրահայտ է, չի կարող քննարկման թեմա լինել:

ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆՔ
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱԿԱՅՆª ՈՉ ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ


Ընդունելի չէ նաեւ այն կարծրատիպը, որն այսօր գործում է: Մասնավորապեսª հանրահայտ փաստ է աշխարհի համար, որ հրեաների նկատմամբ տեղի է ունեցել ցեղասպանություն, հայերի նկատմամբ տեղի է ունեցել ցեղասպանություն: Սակայն երբ խոսքը այնպիսի ազգությունների մասին է, ովքեր չունեն պետականություն, սակայն բարձրաձայնում են իրենց եղբայրների նկատմամբ տեղի ունեցող նմանօրինակ հանցագործությւնների մասին, վերաբերվում ենք վերապահումով: Դրա տիպիկ օրինակն է ասորիների ցեղասպանությունը, որը մինչեւ այսօր չի դատապարտվում աշխարհի կողմից: Կամª վերջերս Իրաքում ՙԻսլամական պետության՚ կողմից ամբողջ եզդիական համայնքների վերացումն ու արտաքսումը: Բայց այդպես կլինե±ր, եթե ժամանակին հայերի ցեղասպանությունը դատապարտվեր, իսկ այն իրականացնողները ենթարկվեին պատասխանատվության. առնվազն ֆաշիստական Գերմանիայի պարագլուխն իր հորդաներին չէր խրախուսի մորթել անպաշտպան հրեաներին, ասելովª ո±վ է այսօր հիշում հայերի ջարդը:
Եվրոպական Կոնվենցիայով ամրագրված մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, եթե Եվրոպայում չենթարկվի երկակի ստանդարտների, այսօր Եվրոպայում չէինք ունանալու փակ սահմաններ: Եթե նույն Եվրոպայի եւ քաղաքակիրթ աշխարհի ներկայացված ծրագրով այդ ծրագրի մասնակիցը դարձած հայ սպային գիշերը գաղտնի դավադրաբար կացնահարած բաշիբոզուկը ազգային հերոսի կոչում տված երկրի ղեկավարին դատապարտեին` վտարելով քաղաքակիրթ աշխարհի համայնքից, ոչ թե կուլ գնային նավթադոլարներին, այսօր կունենայինք լրիվ այլ աշխարհ: Բանը հասել է նրան, որ առեւտրի է վերածվել Հայոց ցեղասպանության հարցը` այն բարձրաձայնող գերտերությունների կողմից: Յուրաքանչյուր ապրիլի 24-ին հայ համայնքը ԱՄՆ նախագահի շուրթերից ցանկանում է լսել ցեղասպանություն բառը, այն դեպքում, երբ այդպիսի ծանր հանցագործությունը ենթակա չէ մանիպուլյացիաների:
Հայերի ցեղասպանության դատապարտումը դուրս է եկել հայերի ու Հայաստանի սահմաններից եւ դարձել է համամարդկային խնդիր: Կգնա± աշխարհը այն ընդունելուն եւ դատապարտելուն, կունենա ինքնամաքրված քաղաքակրթություն: Իսկ եթե ստեղծի տարբեր ձեւաչափի հանձնաժողովներ ու պատմական քննարկումների առարկա դարձնի, կունենանք պոտենցիալ ականադաշտ, որը ցանկացած պահի կարող է պայթել` բխող բացասական հետեւանքներով:
Մենք` հայերս, հին ժողովուրդ ենք եւ միշտ էլ գնահատել ենք խաղաղությունը: Այսօր մենք Աստծո կամոք ունենք պետություն եւ պետականություն, եւ կրկին գնահատում ենք խաղաղությունը: Սակայնª ոչ մեր անվտանգության հաշվին: Ավելին` Արցախյան հերոսամարտից հետո, երբ ազատագրվեց պատմական հայրենիքի մի մասը, իսկ այն, ի տարբերություն ոսոխի, ազատագրվեց, որպես կանոն, ՙԱռաջն Աստված՚ կարգախոսով, տեղին եմ համարում օգտագործել հետեւյալ եզրույթը. Աստվածասիրությունը բերում է ազատասիրության, որի լավագույն ապացույցն էր Արցախյան հերոսամարտը, որի արդյունքում նորից չցեղասպանվեցինք:
Ջարդի օրերին, երբ Թուրքիայի կառավարության ծրագրի հիման վրա հայերի մտավորական մասին առանձնացրին եւ քարով գլուխները ջարդեցին, որոնց թվում Եվրոպայում փայլուն կրթություն ստացած եւ երիտթուրքերի քաղաքականությանը հավատացող այնպիսի երեւելիներ, ինչպիսիք էին Սիամանթոն, Վարուժանը, Զոհրապը եւ այլք, երբ արական սեռի ներկայացուցիչներին բանակ զորակոչելու անվան տակ առանձնացրին եւ մորթեցին, երբ մնացյալ ծերերին, հիվանդներին, կանանց ու երեխաներին տեղահանեցին, կարճ դադարների ժամանակ հայ մայրն իր զավակին անապատի ավազի վրա սովորեցնում էր հայերեն տառերը եւ ասումª որդիս, եթե մեզ իրարից բաժանեն, միշտ կհիշես, որ դու հայ ես: Հայ մորը բաժանեցին իր զավակից, սակայն մայրական հորդորը երբեք չմոռացան իր շենն ու տունը կորցրած գաղթական դարձած հայ մայրերի զավակները, ովքեր սփռվեցին ամբողջ աշխարհով` իրենց ուրույն տեղն ու դերն ունենալով տվյալ երկրի զարգացման ու հզորացման համար:
Այսօր հայն ունի պետություն ու պետականություն, որի շուրջը պարտավոր է, անկախ իր քաղաքական հայացքներից, համախմբվել աշխարհի յուրաքանչյուր հայի զավակ, ով արդեն ոչ թե օգտագործվելու է որպես գոմաղբ եւ սնուցելու այլոց պետությունը, այլ դառնալու է մասնիկը մի երկրի, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Երկիր աստվածորդիների եւ վաղվա արեւային երկրի լավագույն մոդելը:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով