Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Տասնամյակների աշխատանքներն ու հատկապես վերջին տարվա ընթացքում հայ եւ օտարազգի տարբեր անհատների, կառույցների, այդ թվում` Եկեղեցու, Հայ դատի հանձնախմբերի եւ պետության ճիգերն ու հատկապես Հռոմի պապի մատուցած Սուրբ պատարագն ու ուղերձը ստեղծեցին այն ցունամին, որից Թուրքիան վախենում էր:
Եվ այդ ցունամին ուժգնանալու է առաջիկա օրերին` պայմանավորված ապրիլի 22-24-ը Երեւանում տեղի ունենալիք տարբեր միջոցառումներով: Այդ օրերին Հայաստանում են լինելու ոչ միայն մեծ թվով պատմաբաններ, ցեղասպանագետներ, իրավագետներ, այլեւ տարբեր երկրների քաղաքական գործիչներ, իսկ ապրիլի 24-ին` նաեւ պետությունների ղեկավարներ:
Կարծում եմ` Թուրքիան տապալեց նաեւ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը ապրիլի 24-ին նշելու իր նախաձեռնությունը, որով պիտի ստվեր գցեր Ապրիլի 24-ի մեր միջոցառումների վրա, ավելին` նա հավելյալ հետաքրքրություն առաջացրեց դրանց նկատմամբ:

ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ