Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Օրացույց

...1915

Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915թ սկսված ջարդերի հետ: Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ:

ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆ


23 ԱՊՐԻԼ 2015

ԱՄՆ 51 նահանգներից 44-ը ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ նախկին նախագահներ բազմաթիվ անգամ արտաբերել են այդ բառը, բազմաթիվ անգամ խոսել են Ցեղասպանության մասին, իսկ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը մեծ ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ: ԱՄՆ նախագահ պարոն Օբաման, լինելով կոնգրեսական, բազմաթիվ անգամ ասել է Ցեղասպանություն բառը... Եթե չի ասել, կամ չի ասելու, դրա պատճառը միայն ու միայն մեկն է. ոչ թե ԱՄՆ-ն չի ճանաչում Ցեղասպանությունը, այլ չեն ցանկանում այսօր արտաբերել այդ բառը, որպեսզի իրենց դաշնակից Թուրքիան, իբրեւ թե, չվիրավորվի:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ


Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հայերի ցեղասպանության նման նոր արարք այլեւս բացառվի...
100 տարի անց մենք մեր գլուխներն ենք խոնարհում այս ողբերգության զոհերի հիշատակի համար, որը մեր երկրում միշտ ընկալվել է որպես սեփական ողբերգություն: Ռուսաստանի դիրքորոշումը միշտ եղել է օբյեկտիվ եւ հետեւողական: Ազգային հողի վրա մասսայական ոճրագործությունը արդարություն չունի: Հայերի նոր սերունդը եւ տարածաշրջանի մյուս ժողովուրդները պետք է ապրեն խաղաղության մեջ, առանց նոր ողբերգությունների, որը կրոնական եւ ազգային անհանդուրժողականության հետեւանք է: Ցանկանում եմ եղբայրական Հայաստանին եւ բոլոր հայերին, ովքեր ապրում են Ռուսաստանում, խաղաղություն եւ բարգավաճում, իսկ մահացածներին` հավերժ հիշատակ:

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ