Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 24 Ապրիլ 2015 00:00

"Հիմնադիր խորհրդարանը" փաստացի հրաժարվել է "100-ամյակն առանց ռեժիմի" կարգախոսից, եւ այսօրվա հանրահավաքի վերաբերյալ տարածած իրենց հայտարարությունը գրեթե ամբողջովին նվիրված է Հայոց ցեղասպանությանը, ու միայն ամենավերջում համեստորեն գրված է երկու բառ` որ պայքարելու  են քաղբանտարկյալների ազատության համար` որպես "ռեժիմը հեռացնելու" առաջին քայլ: Ըստ ներսի աղբյուրի` իրականում "Հիմնադիր խորհրդարանը" պատվիրել էր բավականին թանկ սոցհարցում` պարզելու, թե ինչպիսին կլինի ժողովրդի արձագանքը, եթե իրենք ապրիլի 24-ին սուր գործողություն անեն: Սոցիոլոգները նրանց տեղեկացրել են, որ, ամենայն հավանականությամբ, ժողովուրդն իրենց պարզապես տեղում ինքնադատաստանի կենթարկի: Այդ պատճառով գտել են իրենց բանաձեւը` հա՛մ փոքր հանրահավաք են անում, այսինքն` չեն հրաժարվում նախկինում ասածից, հա՛մ առաջադրում են այնպիսի պահանջ, որն իշխանությունը, միեւնույնն է, անելու էր առանց որեւէ պահանջի: