Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

"ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵԿ
ՍԱՆՏԻՄԵՏՐ ԱՆԳԱՄ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՉԻ ԳՆԱ"


Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված Հայաստանի քաղաքական եւ դիվանագիտական ջանքերը տալիս են իրենց արդյունքները: Համենայնդեպսª այս օրերին Ցեղասպանության ճանաչումը մեծ թափ է հավաքել, եւ դա առաջ է քաշում այն հարցը, թե ինչպե՞ս կզարգանա այդ գործընթացը, եւ ի՞նչ արդյունքներ կլինեն ապրիլի 24-ից հետո: Հարցի պատասխանը "Իրավունքը" փորձեց ստանալ հայաստանյան որոշ վերլուծաբաններից:
Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ նշեց.
- Ցեղասպանության ճանաչման հետագա ակնկալիքների մասին կկարողանանք խոսել, երբ ակադեմիական, հասարակական ու քաղաքական դաշտում, հատկապեսª եվրոպական երկրներում պատմական փաստը հերթական անգամ  ճանաչվի:

Եթե Հայոց ցեղասպանության ճանաչումը շարունակվի նաեւ այլ երկրների կողմից, ապա արդեն կհասունանա կոնկրետ Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու հարցը: Արդյոք տասնամյակնե՞ր կպահանջվեն դրա համար, չգիտեմ, բայց հասկանալի է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո սա պետք է լինի բոլորիս գլխավոր նպատակը:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ փաստեց.
- Ասել եմ եւ կրկնում եմ, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մեկ սանտիմետր անգամ զիջումների չի գնա: Իսկ այն, ինչ Թուրքիան անում է ցավակցական ուղերձներ հղելով, զուտ լարախաղացություն է: Եթե ապրիլի 24-ից հետո չունենանք մեծ ակնկալիքներ, չի նշանակում, որ պետք է վհատվենք: Ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքերը հարկավոր է բաժանել երկու մասի` ուշադիր հետեւել Թուրքիայի շուրջ միջազգային իրավիճակի զարգացման տրամաբանությանըª նոր աշխարհակարգի կերպափոխման գործընթացի մեջ եւ հետեւել ԱՄՆ-ի ճնշումներին Թուրքիայի վրա: Պետք է հաշվի առնել նաեւ, որ նեղ իրավիճակներում Թուրքիան միշտ էլ դաշնակիցներին թողել է եւ ուրիշների հետ "ամուսնացել": Անհրաժեշտ է, որ հայկական կողմն իր օրակարգը հստակեցնի, պահանջատիրությունը չթուլացնի եւ աշխատի թուրք այլախոհների հետ:
Փորձագետ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆՆ ընդգծեց.
- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները կավարտվեն եւ կտեսնենք, թե դրանց արդյունքում ինչ ունենք: Առայժմ սպասում ենք, թե Գերմանիայի նախագահը կօգտագործի՞ "ցեղասպանություն" բառը, թե` ոչ: Անշուշտ այս գործոնները հետագայում իրենց ազդեցությունը կունենան Ցեղասպանության ճանաչման հարցում, սակայն պետք չէ ակնկալել մեծ արդյունքներ:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում` պարզելու համար, թե ինչ ակնկալիքներ ունեն քաղաքացիները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում` ապրիլի 24-ից հետո:
1. Սայլը տեղից կարծես թե շարժվում է, եթե Ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացները նույն ոգեւորությամբ շարունակվեն, Թուրքիան ի վերջո կընդունի հայերի ցեղասպանության փաստը- 42%:
2. Քանի դեռ աշխարհի շատ երկրներ Ցեղասպանության ճանաչման հարցին մոտենում են Թուրքիայի հետ սեփական հարաբերությունների տեսանկյունից, ճանաչման գործընթացը համընդհանուր բնույթ չի ունենա- 40%:
3. Եթե մեզ հաջողվի հասնել գերտերությունների կողմից Ցեղասպանության ճանաչմանը, արդեն կարեւոր չի լինի Թուրքիայի եւ մյուս երկրների ընդունել-չընդունելը- 13%:
4. Դժվարանում է պատասխանել- 5%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ