Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 24 Ապրիլ 2015 00:00

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՄԵՆՈՒՐ ԲՐՈՒՑԵԼՈԶԻ ՎԱՐԱԿ ԲՌՆԿՎՈՒՄ


Մի քանի շաբաթ առաջ "Իրազեկ եւ պաշտպանված սպառող" հասարակական կազմակերպությունը տարածեց տեղեկատվություն, ըստ որի` ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում բրուցելոզի վարակ է տարածվել: ՀԿ-ը նաեւ տեղեկացնում էր, որ բրուցելոզով վարակված մի քանի քաղաքացիներ հայտնվել են հիվանդանոցում:
Սակայն լուրը տարածելուց մի քանի օր անց միայն ստացվեց պաշտոնական տեղեկություն այն մասին, որ վարակված քաղաքացիների վիճակը լավ է, եւ նրանք դուրս են գրվել հիվանդանոցից: Այսքանը, իսկ մնացած հարցերը` կապված վարակի տարածման աղբյուրի եւ հիվանդության աստիճանի հետ` այդպես էլ չստացան իրենց հստակ պատասխանները:
Ու թերեւսª նաեւ նման լուրջ խնդրին համապատասխան մարմինների կողմից այդքան անպատասխանատու մոտեցում ցուցաբերելու պատճառով է, որ այս օրերին կրկին հիվանդանոցում են հայտնվել բրուցելոզով վարակված 9 հիվանդ: Այս անգամ հիվանդությունը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Սոլակ համայնքում: Վարակի հայտնաբերման մասին թեեւ պաշտոնապես հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարությունը, այս դեպքում էլ համապատասխան մարմինները մինչ օրս չեն պարզաբանել, թե ինչն է հանդիսացել դրա ծագման աղբյուր:
Այս մասին "Իրավունքի" հետ զրույցում "Իրազեկ եւ պաշտպանված սպառող" ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ Սոլակ համայնքում հոսպիտալացված հիվանդներն իրենց աշխատակիցներին տեղեկացրել են, որ բրուցելոզով վարակվել ենª շփվելով կենդանիների հետ. "Այս պահին շատ բաների մասին կցանկանայի խոսել, բայց առայժմ չբարձրաձայնեմ, քանի որ մեր սկսած աշխատանքը վերջնական փուլում չէ: Երբ ավարտեմ, ամեն ինչ կհայտնեմ",- շեշտեց Բ. Պիպոյանը:
Այսպիսովª եթե պարբերաբար հանրապետության տարբեր տարածքներում սկսվել է նման վարակի բռնկումներ, ո՞րն է երաշխիքը, որ վարակված միսը նաեւ շուկայում կամ վերամշակման կետերում չի հայտնվում: Ճիշտ է, պատկան կառույցներն ամեն կերպ համոզում են, թե դա բացառվում է, որ շուկա առանց ստուգման միս ու մսամթերք չի մտնում: Բայց իրականում թե ինչպես են անցկացվում այդ ստուգումները, թերեւս իմաստ էլ չունի խոսել: Իսկ ահա պարոն Պիպոյանն էլ, անդրադառնալով շուկայում վաճառվող մսի անվտանգությանը, ավելի առաջ գնացª ընդգծելով, որ մսի անվտանգության մասին առայժմ ոչ ոք հստակ ոչինչ չի կարող ասել, քանի որ անասնաբուժասանիտրական փորձաքննությամբ դժվար է հասկանալ` վաճառվող միսը վարակվա՞ծ է, թե` ոչ: Ըստ նրա` բոլորին էլ պարզ է, որ Երեւանում վաճառվող մսամթերքի գերակշիռ մասը վաճառվում է առանց փաստաթղթերի: Մեր զրուցակիցը նաեւ նկատեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պատճառով այս օրերին դժվար թե որեւէ մեկը անդրադառնա այս խնդրին, ուստի խորհուրդ տվեց սպասել եւս չորս օր, այնուհետեւ կրկին առաջ քաշել հրատապ լուծում պահանջող խնդիրը:
Բայց նաեւ "Իրազեկ եւ պաշտպանված սպառող" ՀԿ-ն դեմ արտահայտվեց բրուցելոզի նկատմամբ կենդանիների վակցինացմանը եւ բարձրաձայնեց վակցինացման հնարավոր ռիսկերի եւ վտանգների մասին. "Գործող ենթակառուցվածքների պայմաններում կենդանիների համատարած համարակալման եւ հաշվառման համակարգի բացակայության, տեղաշարժի անվերահսկելիության, ինչպես նաեւ մի շարք անհրաժեշտ պայմանների բացակայության պարագայում, մասնավորապես այն, որ անհնար է լաբորատոր փորձաքննության միջոցով պարզել` կենդանին արդյո՞ք հիվանդ է, թե վակցինացված, վակցինացում իրականացնելը նպատակահարմար չէ":
Մեզ չհաջողվեց հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ Սննդի անվտանգության պետական ծառայությունից, քանի որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկով պայմանավորվածª նրանք էլ չեն անշխատում: Չնայածª որ մյուս օրերին աշխատում են, հաստատ իրենց չեն կոտորում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ