Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 24 Ապրիլ 2015 00:00

ԷԼԻ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱՆ "ՍԼԱՔԱՎԱՐՆԵՐԸ"

Կոտայքի մարզում տարածված բրուցելոզի վարակը թե քանի մարդու մոտ է հաստատվել, հետաքրքրվեցինք ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ, բժիշկ-համաճարակաբան ԼԻԱՆՆԱ ԹՈՐՈՍՅԱՆԻՑ, ով մասնավորապես նշեց.
- Կոտայքի մարզում 219 բնակչից կատարվել էր նմուշառում: Արդյունքում` բրուցելոզ է հայտնաբերվել 19-ի մոտ ¥երեկ հայտնի դարձավ, որ եւս 3 դեպք է հայտնաբերվել- Հեղ.¤: Նրանք Կոտայքի մարզի տարբեր համայնքներից են` Սոլակ, Բջնի եւ այլն: Այժմ կատարվում է բժշկական զննություն, որի արդյունքներից հետո հայտնի կդառնա, թե ում կհոսպիտալացնեն, եւ ով կստանա ամբուլատոր բուժօգնություն:
Այս պահին կոնկրետ Սոլակ համայնքի բնակիչներից վեցը հոսպիտալացված է. նրանք գտնվում են "Հրազդան" եւ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցներում: Վիճակը բավարար է, առկա է դրական դինամիկա: Մեկ հոգի էլ ստանում է ամբուլատոր բուժօգնություն: Սակայն այսքանով չենք բավարարվում եւ հիվանդության կանխարգելման համար բնակչության մնացած մասը, ովքեր դեռ անալիզ չեն հանձնել, ընդգրկվում են հետազոտությունների մեջ:
Իսկ ահա Կապան քաղաքում տարածված բրուցելոզի վարակի հետ կապված երեկ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ արդեն հարուցվել է քրեական գործ` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն առաջացրել է "Գյուղարտ" ՓԲ ընկերության 18 աշխատակիցների զանգվածային հիվանդացում: "Նյութերով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կապանի "Գյուղարտ" ՓԲ  ընկերության առանձին աշխատակիցների կողմից խախտվել են սանիտարահակահամաճարակային կանոնները, որն առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում",- հավելիցին ՔԿ լրատվական ծառայությունից:
Այսինքն ի՞նչ, ամբողջ մեղքը ընկերության այդ "առանձին աշխատակիցների" գլխի՞ն է կոտրվելու: Բայց նրանք այդ որտեղի՞ց պետք է բրուցելոզի վարակ "ճարեին", որ մի հատ էլ այն բերեին սպանդանոց ու "սանիտարահակահամաճարակային կանոնները" խախտելովª մյուսներին վարակեին: Իսկ ո՞ւ մնաց այն վարկածը, որ արդեն հիվանդ անասունն է բոլոր "ստուգումները" շրջանցելովª հասել սպանդանոց ու վարակի տարածման պատճառ դարձել: Կամª որտեղի՞ց է այդ անասունը բերվել, քանիսների՞ն է այնտեղ վարակել, այդ վարակվածներն էլ, իրենց հերթին, դեռ որտե՞ղ են հիմա վարակն իրենց հերթին տարածում...
Վերջում հիշեցնենք միայն, որ ըստ Պետռեգիստրիª Կապանի "Գյուղարտ" սպանդանոցի հիմնադիրներն են Մաքսիմ Հակոբյանի որդիները` Վահե եւ Արման Հակոբյանը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ