Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 24 Ապրիլ 2015 00:00

ՍԵԶՈՆԱՅԻՆ ԱԼԵՐԳԻԱՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ
ԱՆԿՄԱՆՆ ՈՒ ԳՑՈՒՄ ԵՆ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԸ


- Որդիս ունի սեզոնային ալերգիա: Իր մոտ այն արտահայտվում է քթահոսությամբ եւ փռշտոցներով: Այդ շրջանում նա նաեւ դյուրագրգիռ է, լարված: Ինչո՞վ է դա պայմանավորված:

 

Հարցին պատասխանել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ. ԱՐՍԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ.

- Սեզոնային ալերգիաները բավականին տարածված են ամբողջ աշխարհում, որոնք նպաստում են աշխատունակության անկմանն ու գցում են կյանքի որակը, ինչը բերում է սթրեսների, նյարդային վիճակների, իսկ երեխաների մոտ նաեւ ուշադրության եւ ուսման մեջ առաջադիմության անկմանը:


Սեզոնային ալերգիաները ներառում են ալերգիկ ռինիտը, ալերգիկ շաղկապենաբորբը, բրոնխային ասթման:  
Ծաղկափոշիների նկատմամբ ալերգիան հաճախ ընթանում է պոլինոզի տեսքով: Լատիներեն պոլեն նշանակում է ծաղկափոշի: Պոլինոզը արտահայտվում է շնչառական ուղիների, աչքերի լորձաթաղանթների ալերգիկ բորբոքումներով: Առանձնացնում ենք հիվանդության սրացման երեք շրջան.
- գարնանային սրացում, որը պայմանավորված է ծառերի ծաղկման հետ (կեչի, լաստենի, պնդուկենի, բարդի, հաճարենի, կաղնի, սոսի)
- գարուն-ամառային սրացում, որը պայմանավորված է մոլախոտերի եւ հացազգիների վեգետացիայի հետ (ոզնախոտ, մարգագետնային կնյուն, ոլոռնախոտ, մարգագետնային դաշտավլուկ, մարգագետնային շուղախոտ),
- ամառ-աշնանային սրացում, որը պայմանավորված է խոտերի եւ հացազգիների վեգետացիայի հետ (եղինջ, օշինդր, խատուտիկ, եզնալեզու, գարի, վարսակ, աշորա, ցորեն):
Պոլինոզը կլինիկորեն արտահայտվում է փռշտոցով` հատկապես առավոտյան ժամերին, քթահոսությունով, աչքերի կարմրածությամբ, արցունքահոսությամբ, լորձաթաղանթներում քորի զգացողությունով: Այն կարող է բերել բրոնխիալ ասթմայի սրացմանը: Հազվադեպ լինում են նաեւ մաշկային ախտահարումներ:
Վերոնշյալ ալերգենների նկատմամբ զգայունությունը կարելի է որոշել մաշկային թեստերի միջոցով:
Նման խնդիրներ ունեցող հիվանդներին սովորաբար խորհուրդ է տրվում համապատասխան սրացման շրջանում հնարավորինս քիչ գտնվել բնության գրկում, տանը փակ պահել պատուհանները: Հնարավորության դեպքում այդ շրջանում փոխել բնակության վայրը, հատկապես օգտակար են ծովափնյա շրջանները:
Շատ կարեւոր է սեզոնային ալերգիան վերահսկել, քանի որ կարող են զարգանալ անցանկալի բարդություններ` մասնավորապես ալերգիկ ռինիտը կարող է վերածվել բրոնխիալ ասթմայի:
Գոյություն ունեն արդյունավետ միջոցներ` մասնավորապես հակահիստամինային դեղերը, տեղային կորտիկոստերոիդները, որոնց նշանակումը պետք է արվի համապատասխան հետազոտություններից հետո, բժիշկ ալերգոլոգի կողմից:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ