Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Աստղագուշակ
Ուրբաթ, 24 Ապրիլ 2015 00:00

24 - 30 ապրիլ



ԽՈՅ- Հիանալի շաբաթ է սեփական բիզնեսը սկսելու կամ աշխատավայրը փոխելու համար: Մի՛ թերագնահատեք ձեր հնարավորությունները և մի՛ վախեցեք նոր գործեր ձեռնարկելուց. ձեզ հետաքրքիր ու բեղուն հեռանկար է սպասում: Անհրաժեշտության դեպքում դիմեք ընկերների օգնությանը. նրանք անպայման կաջակցեն ձեզ:

ՑՈՒԼ- Պատրաստ եղեք, հնարավոր է« որ ձեր կյանքի ողջ ընթացքը էականոր են փոխվի: Ուրախալին այն է, որ փոփոխությունները կլինեն ձեր օգտին: Այնուամենայնիվ, հնարավոր են նաև դառը հիասթափություններ, որոնցից կկարողանաք խուսափել, եթե համաձայնեք անտեսել ձեր որոշ սկզբունքներ: Վայելեք այն, ինչ ունեք այսօր, հոգ տարեք վաղվա մասին, իսկ անցյալը թողեք հետևում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Այս շաբաթ առավելագույնս զգույշ եղեք ղեկավարների հետ հարցեր պարզաբանելիս: Եթե որոշել եք բողոքել ցածր աշխատավարձից, ծանրաբեռնված աշխատանքից և այլն, աստղերը խորհուրդ են տալիս սպասել: Դա թողեք ավելի հարմար ժամանակի: Շաբաթվա հատկապես երկրորդ կեսին անուշադրության մի՛ մատնեք ձեր աշխատակիցների կարծիքն ու խորհուրդները:

ԽԵՑԳԵՏԻՆ- Շաբաթվա ընթացքում աշխատեք ամբողջովին ավարտին հասցնել վաղուց կիսատ թողած գործերը: Ոչ մի նոր գործ մի ձեռնարկեք, քանի դեռ չեք ավարտել նախորդները: Չի բացառվում, որ արդեն հինգշաբթի կամ ուրբաթ օրը ձեզ հնարավորություն ընձեռվի բավական եկամտաբեր պայմանագիր կնքել հեղինակավոր ընկերության հետ: Հավատացե՛ք ձեր ուժերին, համարձակ և վստահ գործեք:

ԱՌՅՈՒԾ- Զգույշ և ուշադիր եղեք գումարային հարցերում. մեծ է խոշոր գումար կորցնելու հավանականությունը: Մասնագիտական հարցերում բարձունքների կհասնեք, եթե գործեք ամբողջ ուժով: Շաբաթը նվիրեք հաճելի զգացողություններին: Հանգստյան օրերին ժամանակ գտեք ձեր ընտանիքի անդամների հետ լինելու համար:

ԿՈՒՅՍ-
Թեպետ Կույսը կենդանակերպի նշաններից ամենախորաթափանցն ու իմաստունն է համարվում, այնուամենայնիվ, այս շաբաթ նրանց խորհուրդ է տրվում զգուշանալ ոչ խելամիտ արարքներից: Դրանք կարող են տխուր հետևանքներ ունենալ, այնպես որ, մի՛ կորցրեք ձեր ողջախոհությունը. ցանկացած որոշում կայացնելուց առաջ մանրամասն վերլուծեք իրավիճակը` նկատի ունենալով բոլոր "կողմերն" ու "դեմերը":   

ԿՇԵՌՔ- Այս շաբաթ որևէ կարևոր որոշում կայացնելիս հույսը դրեք միայն ձեր հնարավորությունների, գիտելիքների և սեփական կարծիքի վրա: Աստղերը խորհուրդ չեն տալիս կուրորեն հետևել մյուսների կարծիքին: Վստահ եղեք, որ ցանկացած իրավիճակ կարող է ձեր օգտին շրջվել, եթե գործեք` լսելով ներքին ձայնը:  

ԿԱՐԻՃ- Այս շաբաթ քիթ սրբելու ժամանակ չեք ունենա, մինչև կոկորդը խրված կլինեք գործերի մեջ: Աշխատեք հապշտապ որոշումներ չկայացնել, հակառակ դեպքում ստիպված կլինեք դեռ երկար ժամանակ քաղել սեփական արարքների դառը պտուղները: Շաբաթվա ամենահաջող օրը ուրբաթն է. հաճելի զգացողություններ կունենաք անսպասելի հանդիպումից:   

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Վերջ« անհաջողություններին կարող եք արդեն հրաժեշտ տալ: Կարող եք ուրախանալ. շատ հաջող ժամանակաշրջան է սկսվում ձեզ համար: Այնուամենայնիվ, աշխատեք չկրկնել հին սխալները: Վատ հիշողությունները թողեք անցյալում: Այս շաբաթ ընտանիքի անդամները ձեր օգնության կարիքը կզգան. հնարավորինս շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ:    

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Այս շաբաթ հեռանկարային առաջարկներ կստանաք: Դրանցից մի քանիսը շատ խոստումնալից են: Մի՛ շտապեք մերժել դրանք: Շաբաթվա առաջին կեսին ցանկացած բնագավառում կարող եք հաջողություն ունենալ, եթե միայն վճռական լինեք և հստակ որոշումներ կայացնեք: Հանգստյան օրերին անակնկալներ են սպասում:        

ՋՐՀՈՍ- Այս շաբաթ խուսափեք ձեր ուժերից վեր գործեր ձեռնարկելուց, ինչպես նաև անհնարին խոստումներ տալուց: Աստղերը հուշում են` ավելի լավ է տեղում մերժել, քան քաղաքավարության զոհ դառնալ և համաձայնել կատարել բոլորի խնդրանքները: Հնարավոր է, որ այս շաբաթ ձեզ խաբված զգաք. իրականում ձեզ չեն էլ փորձում խաբել: Այնուամենայնիվ, կարևոր որոշում կայացնելիս ստուգեք տեղեկությունները:

ՁԿՆԵՐ- Դրսևորեք ձեր դրական կողմերը` ողջախոհությունն ու նրբանկատությունը և հաստատուն քայլեք առաջ: Ժամանակն է փոխել իրավիճակը, իհարկե, ձեր օգտին: Դուք դա կարող եք անել նույնիսկ առանց կողմնակի օգնության: Աստղերը խորհուրդ են տալիս բոլոր հանդիպումները նշանակել շաբաթվա առաջիը կեսին: Հանգստյան օրերն հնարավորինս արդյունավետ անցկացրեք: