Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 00:00

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ
ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է


- Տարիներ առաջ վրաերթի ենթարկեցի մի քաղաքացու: Վրաերթի ենթարկելու փաստի առիթով ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա հարուցված քրեական գործի վարույթը կարճվում է` տուժողի հետ հաշտվելու հիմքով: Տուժողին պետական պատվերի շրջանակներում ցուցաբերվեց անհետաձգելի բուժօգնություն, որի գումարը կազմել է 242.906 ՀՀ դրամ: Այժմ դատախազությունն այդ գումարը պահանջում է ինձանից:
-Դատախազության պահանջը գտնում եմ չհիմնավորված եւ անօրինական` հետեւյալ պատճառաբանությամբ: Արդյոք պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում կատարված ծախսերը ենթակա՞ են փոխհատուցման պետությանը: ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայնª յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք: "Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին" ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայնª բժշկական օգնության եւ սպասարկման հիմնական տեսակ է առաջնային բժշկական օգնությունը, որպես յուրաքանչյուր մարդու համար անվճար, առավել մատչելի մեթոդների վրա հիմնված բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ, որը երաշխավորվում է պետության կողմից:
Հետեւություն. Պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնության տրամադրումն իրենից ներկայացնում է պետական մարմինների կողմից իրենց սահմանադրական առաքելության շրջանակներում ի շահ ուրիշի կատարված գործողություն, ուստի նման բժշկական օգնության շրջանակներում տրամադրվող գումարները պետությանը վերադարձման ենթակա չեն:
Ենթադրում եմ, որ դատախազությունը իրեն վերապահել է  ռեգրեսի իրավունք, սակայն այն կարող է գտնվել միայն այն իրավահարաբերություններում, երբ տվյալ անձը պարտավորություն է կրում վնասը հասցրած անձի գործողությունների համար: Մինչդեռ, տվյալ դեպքում անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերումը պայմանավորված է ոչ թե վնաս հասցրած անձի հետ աշխատանքային կամ այլ իրավահարաբերությունների առկայությամբ, այլ որպես նման օգնության ցուցաբերումը սոցիալական եւ առողջապահական քաղաքականության բնագավառում, որպես պետության սահմանադրական պարտականություն:
Ամփոփեմ. պետական պատվերի շրջանակներում կատարված ծախսերը փոխհատուցման ռեգրեսի իրավունք պետության մոտ չի կարող ծագել: