Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Օրացույց

30 ԱՊՐԻԼ 2015

Ինչպես պատմում էին փախստականները, Գետաշենի բնակիչներին սկզբում չէին թույլատրում նույնիսկ գյուղերից դուրս գալ. նրանց պարզապես ոչնչացնում էին: Բայց հետո ի վերջո տեղափոխում էի ուղղաթիռներով: Մոսկվայից հայ ղեկավարների բոլոր դիմումներին պատասխանում էին, թե իբր հայ գրոհայինների չեզոքացում է տեղի ունենում: Ինձ հաջողվեց տեսնել նրանց. նրանք ոչ մի գրոհայիններ էլ չէին, նրանք` իրենց կանանց, երեխաներին եւ ծերերին պաշտպանող մարդիկ էին` անպաշտպան խաղաղ բնակչությանը փրկող իսկական տղամարդիկ:

ԻՆԵՍԱ ԲՈՒՐԿՈՎԱ


30 ԱՊՐԻԼ 2015


Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություններն ապրիլի 24 տեղափոխելով` Անկարան ակնկալում էր ստվերել Երեւանում տեղի ունեցող հիշատակման տարելիցը: Այս գաղափարի հեղինակները գերագնահատեցին սեփական հնարավորությունը: Արդյունքում ստացվեց այն, որ համաշխարհային կշռով չափազանց կարեւոր երկու պետությունների` Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները, արհամարհելով Անկարայի հրավերը, մեկնեցին Երեւան: Անկարայի համար ստացվեց ավելի վատ, քան կլիներ Գալիպոլիի շոուի չլինելու դեպքում:  

ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Առաջինը այն թիմն է, որ ղեկավարում է հանրապետության նախագահը, եւ ունի մեծամասնություն` ի դեմս համադաշնության, որի մեջ մտնում է նաեւ ՍԻՄ-ը:
Իսկ եթե նկատի ունեք առաջինը` ընդդիմադիր դաշտում, առայժմ չի ընդգծվում այն ընդդիմադիր ուժը, որ ընտրություններ անցկացնելու դեպքում վստահաբար կզբաղեցներ երկրորդ պատվավոր հորիզոնականը: Կարծում եմ, հենց այդ տեղը գրավելու նպատակադրումով էլ կուսակցությունները փորձում են հստակեցնել իրենց գաղափարական, քաղաքական եւ սոցիալական բազան` ո՞ւմ, սոցիալական ո՞ր շերտերի վրա կարող են հենվել, ինչ խնդիրներ պետք է առաջ քաշել դրա համար եւ այլն: Կան կուսակցություններ, որոնք ունեն իրենց կայուն ընտրազանգվածը, օրինակ, Դաշնակցությունը:
Կան կուսակցություններ, որոնք նոր պետք է կողմնորոշվեն: Օրինակ, ԲՀԿ-ն իր առաջնորդի` քաղաքականությունից դուրս գալուց հետո պետք է փորձի հասկանալ, թե իր նախորդ ընտրազանգվածի որ մասն է մնացել իր կողքին: Րաֆֆի Հովհաննիսյանի "Ժառանգությունը", որ ունեցավ մեծ վերելք եւ նույնքան մեծ ֆիասկո, նույնպես պետք է վերաիմաստավորի իր "անցյալը" եւ ճշգրտի իր մարտավարությունը:

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ