Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

"ԲԱՔՈՒՆ ՀԱՍԿԱՑԵԼ Է, ՈՐ ԿԱՐՈՂ Է ՀԱՐՎԱԾ ՍՏԱՆԱԼ ՄԵԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ"


Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 29-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Բայց ահա հայաստանյան վերլուծաբանները "Իրավունքի" հետ զրույցում փաստեցին, որ այս հանդիպումներից չունեն մեծ ակնկալիքներ: Այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, ի տարբերություն Հայաստանի, չի վարում կառուցողական քաղաքականություն:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նշեց.
- Չեմ կարծում, որ այս հանդիպումը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մեջ որեւէ բան փոխի: Նման հանդիպումները հակամարտության կառավարման նպատակ ունեն: Իմ կարծիքով, ղարաբաղյան խնդրի կարգավորումը, բացի Հայաստանից, ոչ մեկի շահերից չի բխում: Հարցի կարգավորման հարցում ոչ ոք արմատական քայլերի չի գնա, այսինքն` հարցը կմնա այնպես, ինչպես եղել է: Նույնիսկ Մինսկի խմբի համանախագահներն այնպես կանեն, որ բանակցություններն ընթանան նույն վիճակով, ինչպես տասնամյակներ առաջ էր: Նրանք ջերմաչափը դրած սպասում են, թե որ կողմը շատ առաջ կգնա, որպեսզի մի քիչ սաստեն: Ադրբեջանական կողմն այս եւ մյուս բանակցություններին ուշադրություն չի դարձնի, ու որ պահին հարմարեցնիª հարցը կմտցնի փակուղի: Շփման գծում, դժբախտաբար, նույն վիճակը կտիրի, քանի որ Ադրբեջանը հավատարիմ է ագեսորի իր կարգավիճակին:
Սակայն քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ շատ ավելի լավատեսորեն շեշտեց.
- Ողջունում եմ մեր արտգործնախարարի`  ե՛ւ համանախագահների, ե՛ւ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումը: Մեր որոշումն այն է, որ պատրաստ ենք վերսկսել բանակցությունները, որը երկար ժամանակ կարծես թե սառեցված է: Նախկին հանդիպումներն իրական բանակցություններ չէին, իսկ այսօր նպատակը հստակ է` վերսկել ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները: Այս հարցը արագ չի կարող լուծվել, բայց դրական արդյունքներ կարելի է սպասել: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված` Թուրքիան աշխարհից ստացավ ուժեղ հարված, ինչը նկատելի դարձավ նաեւ Բաքվում: Այս երկու երկրների` մեզ դիմադրելու ջանքերն իրար խառնվեցին, որից, ըստ երեւույթին, Բաքուն մեծ դասեր կքաղի: Այսօր Բաքուն հասկացել է, որ կարող է հարված ստանալ մեծ ու փոքր պետություններից: Սա է պատճառը, որ, միգուցե, Ադրբեջանը հասկանա, որ մեծ հույսեր չի կարող կապել Թուրքիայի հետ եւ ստիպված կգնա բանակցությունների:
Եվ, վերջապես, ադրբեջանագետ ՍԱՐԳԻՍ ԱՍԱՏՐՅԱՆՆ ընգծեց.
- Անձամբ, այս հանդիպումներից մեծ ակնկալիքներ չունեմ` հաշվի առնելով Ադրբեջանի վերջին գործողությունները: Դրանք փաստում են, որ այդ երկիրը քայլեր չի կատարում խաղաղության համար: Այս պայմաններում դժվար է սպասել, որ համանախագահների եւ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը ղարաբաղյան խնդրի կարգավորման համար կարող է բերել նոր տեղաշարժեր: Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, ապա բոլորի համար էլ հասկանալի է, որ ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է լարել այն:

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում` պարզելու համար բնակիչների կարծիքը ղարաբաղյան հարցի կարգավորմանն ուղղված փարիզյան հանդիպումների վերաբերյալ:
1. Ադրբեջանը, ինչպես միշտ, էլի բանակցությունների ժամանակ կխոսի խաղաղությունից, բայց հաջորդ պահին էլ կշարունակի սահմաններին կրակել: Բան չի փոխվել- 72%:
2. Այս նոր հանդիպումը Փարիզում անմիջապես հաջորդեց Ֆրանսիայի նախագահի` Հայաստան, այստեղից էլª Ադրբեջան կատարած այցին: Իսկ դա հուշում է, որ կա որոշ ճնշում, եւ բանակցություններում ակտիվացում կարելի է սպասել, բայց ոչ վերջնական արդյունքների- 16%:
3. Ցեղասպանության հետ կապված` Թուրքիայի նկատմամբ ճնշումները Ադրբեջանը աչքի առաջ ունենալով, արդեն ստիպված է լուրջ զիջումների գնալ: Այսինքնª լուրջ տեղաշարժերի սպասելիքներ կան- 7%:
4. Դժվարանում է պատասխանել- 5%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ