Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն | |||
Ուրբաթ, 01 Մայիս 2015 00:00 | |||
"ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈՆ" ԵՎ "ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿԸ" ![]() Դրա հիմքն այն կասկածներն են, թե "Գրանդ Տոբակո" հայ-կանադական ՀՁ եւ "Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ" ընկերությունները փորձում են ամեն կերպ խոչընդոտել շուկայի մյուս մասնակիցների կողմից արտադրվող կամ ներմուծվող ծխախոտի իրացմանը: Օրինակª մանրածախ առեւտրի օբյեկտներին առաջարկում են որոշակի առանձնահատուկ պայմաններ, նույնիսկª թանկարժեք նվերներ, որպեսզի վերջիններս հրաժարվեն շուկայում գործող այլ ընկերությունների ներմուծած եւ արտադրված ծխախոտի իրացումից: Այդպիսովª ծխախոտ արտադրող եւ ներմուծող մյուս ընկերությունները կարող են հայտնվել անհավասար մրցակցային պայմաններումª ենթադրում է ՏՄՊՊՀ-ն: Իսկ թե ինչ այլ մանրամասներ են դրված այս պաշտոնական "չոր" մեղադրանքների տակ, փորձեցինք պարզել ՏՄՊՊ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանից: Նրա խոսքով. - "Գրանդ Տոբակո" եւ "Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ" ընկերությունները ամեն հնարավոր բան անում են, այլ կերպ ասածª շահագրգռում են բոլոր խանութներին, որպեսզի դրանք հենց իրենց ընկերության արտադրանքը ստանան եւ վաճառեն: Հնարավոր ամեն քայլի գնում են, որպեսզի մնացած ընկերությունների արտադրանքը խանութներում չվաճառվի, եւ դա վերաբերում է ոչ միայն Երեւանին, այլեւ հանրապետության ամբողջ տարածքի խանութներին: Եվ բնական է, որ շատ խանութներ, շահագրգռված լինելով թանկարժեք նվերներով ¥որոնք, ի դեպ, բավական մեծ արժեք են ներկայացնում¤, պայմանագրեր չեն կնքում մյուս տնտեսվարողների հետ: Հանձնաժողովն ունի բազմաթիվ նման դժգոհություններ, բողոքներ, որ իսկապես ծխախոտի ներկրմամբ զբաղվող մի շարք ընկերություններ հանդիպում են խոչընդոտների եւ իրենց արտադրանքը չեն կարողանում պատշաճ կերպով իրացնել շուկայում: Իսկ վարչական վարույթ հարուցվեց, քանի որ իրավախախտման փաստը արդեն իսկ տեսանելի է: Ընթացքում, կարծում եմ, մի շարք այլ հանգամանքներ եւս կպարզվեն, եւ ըստ այդմ պատասխանատվության միջոց կկիրառվի այդ ընկերությունների հանդեպ: Թե կոնկրետ ինչ միջոցներ, այս պահին, իհարկե, չեմ կարող ասել: Ամեն դեպքումª այս պահի դրությամբ իրավախախտման փաստն արդեն իսկ ակնհայտ է. խոշորագույն ընկերության նման վարքագիծը խոչընդոտել է մյուսների արտադրանքի իրացմանը: Միաժամանակ, նման վարքագիծը կարող է խոչընդոտել շուկայում նոր մրցակիցների հայտնվելունª դրանով իսկ խաթարելով մրցակցային միջավայրը: ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
|