Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 01 Մայիս 2015 00:00

ԲԱՆԿԵՐՆ ԷԼ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՉԱՐԻՔ ԴԱՐՁԵԼ

"Այսպիսի վնաս, որ տվել է այս տարի բանկային համակարգը, երբեւիցե չի եղել:  Բանկերի պատճառով գյուղացին վարկեր չի կարողանում ստանալ, ավելորդ փաստաթղթեր են պահանջում, գյուղացուն ծախսի տակ են գցում. հիմա էլ ինչ-որ անհասկանալի ցուցակներ են պատրաստել` լավ ֆերմեր, վատ ֆերմեր, ու ամեն առիթով օգտագործում են, որ գյուղացուն վարկ չտան":
Վերոնշյալ խնդրի առաջ կանգնած գյուղացիներին որքանով է աջակցում Գյուղատնտեսության նախարարությունը, մեզ հետ զրույցում նախարարըª Սերգո Կարապետյանը, տվեց նման մեկնաբանություն.
- Իհարկե, որոշակի խնդիրներ կան` գյուղատնտեսական վարկեր տրամադրելու առումով: Բայց խնդրի առաջ կանգնում են հիմնականում այն շահառուները, ովքեր ուշացումներ ունեն: Նախարարարությունն ամեն դեպքում կանգնում է նման գյուղացիների կողքին, մենք խոսում ենք բանկերի հետ եւ խնդրում ենք, որ իրենք ընդառաջեն գոնե կարճաժամկետ ուշացումներին, եւ հիմնականում ընդառաջում են: Իսկ վարկերի ռիսկը ամբողջապես բանկերի վրա է, այսինքնª իրենք էլ պետք է համոզված լինեն, որ վարկը տալուց հետո պատշաճ հետ կստանան:
Իհարկեª շատ վիճելի հարց է: Գյուղացին ի՞նչ անի, որ այս կամ այն պատճառով ¥իսկ նման պատճառները Հայաստանում շատ-շատ ենª սկսած ցրտից եւ կարկտահարություններից, վերջացրած բերքը վաճառելու դժվարություններով¤ եկամուտ չի ստանում ու պարտք է մնում բանկերին: Ավելինª մի հինգ տարվա ընթացքում գրեթե ամեն մի հողագործ էլ հաստատ նման խնդրի եւ անվճարունակության կբախվի: Իսկ դա էլ նշանակում է, որ կարճ ժամանակում գրեթե բոլորն էլ բանկերին պարտք կմնան ¥եւ արդեն մնացել են¤ª լավագույն դեպքում, հայտնվելով վարկային "սեւ ցուցակում", իսկ վատագույն դեպքումª ունեցած-չունեցածը կորցնելով: Մինչդեռ ամենապարզ մեխանիզմըª նման պատահարներից ապահովագրության համակարգը, Հայաստանում այդպես էլ չի կայանում, եւ դրանում, նկատենք, Գյուղնախարարությունն էլ իր մեղքի մեծ բաժինն ունի: Եվ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում պատկերն ամփոփեց այսպես..
- Նախª գյուղատնտեսության մեջ ռիսկերի շատ բարձր մակարդակն է խնդիրը: Երկրորդըª բանկերի կողմից ֆինանսական ռեսուրսների տեղաբաշխման նկատմամբ իրականացված խնայողական վերաբերմունքն է եւ, վերջապես, երրորդըª կառուցվածքային քաղաքականության բացակայությունը այդ ոլորտում ու առհասարակ: Ստեղծվել է մի վիճակ, որ գյուղատնտեսությունը մղվել է հետին պլան: Այս ամենը բերում է հետեւյալ եզրահանգման` անհրաժեշտ է, որպեսզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ռազմավարական փաթեթ մշակվիª սկսած հողի մշակումից, ավարտված բերքի իրացման հստակ կանոնարգումով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ